Monday, 08 06 2026
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ
22:10
Շվեդիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
«Սարգիս կասյանները» լեգիտիմացան. խորհրդարանն օգտագործելու են պետության դեմ սաբոտաժի համար
21:50
ԵՄ-ն պատրաստվում է հունիսին 9,1 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային
Լյուստրացիա կարողացանք անել, ընդդիմափոխություն՝ ոչ. մեր թիկունքում գործում էր հակառակորդը

Ադրբեջանում Facebook-յան ակտիվիստին ազատելու վերաբերյալ կոչեր են հնչում

Facebook-ում տարածված հակակառավարական հաղորդագրությունների պատճառով ակտիվիստի ձերբակալությունն Ադրբեջանի իշխանությունների դեմ աճող քննադատության պատճառ է դարձել:

«Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության 20-ամյա անդամ Ջաբբար Սավալանը ձերբակալվել է մայրաքաղաք Բաքվից ոչ հեռու գտնվող Սումգայիթում փետրվարի 5-ի երեկոյան` կուսակցական ժողովից տուն վերադառնալիս:
Սավալանը մեղադրվում է թմրանյութեր պահելու մեջ, իսկ ներքին գործերի նախարարության մամլո ծառայության տվյալներով, նա արդեն խոստովանել է, որ իր մոտ 0,74 գրամ մարիխուանա է հայտնաբերվել:

Սակայն ձերբակալվածի փաստաբան Ասխաբալի Մուստաֆաևի խոսքերով, Սավալանը խոստովանությունը ստորագրել է ոստիկանության ճնշման ներքո: Երկու օր հետո Սավալանը հրաժարվեց իր խոստովանությունից, երբ նրա փաստաբանը վերջապես կարողացավ կապվել իր հետ, և հայտարարեց, որ ձերբակալության ընթացքում ոստիկանության աշխատակիցներն իրենք էին թմրանյութը գցել իր գրպանը:

Մուստաֆաևը պահանջել է անկախ դատաքիմիական փորձաքննություն անցկացնել իր պաշտպանյալի գործով:

Սավալանի մայրը` Սումգայիթի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան Թարավաթ Ալիևան, պնդում է, որ իր որդին [ով նույն ֆակուլտետի ուսանող է] թմրանյութեր չի օգտագործում: Սավալանի ձերբակալության ողջ ընթացքում նրա մորը թույլ չեն տվել որդու հետ տեսակցել, և նա ստիպված է եղել որդու հետ կապ պահպանել նրա դատապաշտպանի միջոցով:

Ձերբակալության նախորդ օրը Սավալանը Facebook-ի իր էջում գրառում էր տեղադրել, որտեղ նշվում էր, որ Ադրբեջանում անհրաժեշտ է Եգիպտոսում և Մերձավոր Արևելքի այլ երկրներում անցկացվող ժողովրդավարական բնույթի բողոքի ցույցեր կազմակերպել: Ադրբեջանցի ակտիվիստը նաև տեղադրել էր թուրքական թերթերից մեկի տպագրած հոդվածի կրկնօրինակը, որտեղ քննադատվում է նախագահ Իլհամ Ալիևը:

«Ժողովրդական ճակատ» կուսակցության անդամներն իրենց հերթին նշում են, որ Սավալանը մասնակցել է հունվարի 20-ին իշխանությունների դեմ կազմակերպված բողոքի ցույցին:

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության հրապարակած մամլո հաղորդագրության մեջ մտահոգություն է հնչում, որ թմրանյութեր պահելու վերաբերյալ մեղադրանքները «[Սավալանին] քաղաքական ակտիվության համար պատժելու պատրվակ են և ուղղված են կանխելու այլ երիտասարդ ակտիվիստների` խոսքի ազատության իրավունքից օգտվելու փորձերը»:

Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով Amnesty International-ի փոխտնօրեն Ջոն Դալհույսենի խոսքերով, Սավալանի ակտիվությունը համացանցում հարուցել է իշխանությունների բարկությունը:

«Փաստորեն, իշխանություններն արդեն լռեցրել են հիմնական լրատվամիջոցների մեծ մասին: Համացանցից օգտվողների ակտիվությունը ճնշելով` նրանք ոչնչացնում են Ադրբեջանում պահպանված հազվադեպ հարթակներից մեկը, որտեղ կարելի է քննադատական հայացքների վերաբերյալ բաց քննարկումներ անցկացնել», – նշվում է մամլո հաղորդագրության մեջ:

Սավալանի հետ կապված միջադեպը կրկին ուշադրություն հրավիրեց Ադրբեջանում խոսքի ազատության դեմ կիրառվող աճող սահմանափակումների վրա:

Նախագահ Ալիևի դեմ բաց քննադատությամբ հանդես եկողներին պարբերաբար լռեցնում են ձերբակալությունների միջոցով, իսկ անկախ լրատվամիջոցները գրաքննության են ենթարկվում:

[Վերջերս] միջազգային հանրության ուշադրությունը գրավեց երկու ադրբեջանցի բլոգերների` Ադնան Հաջիզադեի և Էմին Միլլիի ձերբակալությունը վիճահարույց մեղադրանքներով, որը տեղի ունեցավ նրանց կողմից ժողովրդավարական բովանդակության հոդվածների հրապարակումից հետո: Նրանք ազատ արձակվեցին անցյալ տարվա նոյեմբերին` 17 ամսվա ազատազրկումից հետո (տե´ս «Ազատ արձակված ադրբեջանցի բլոգերները խոստանում են շարունակել պայքարը» հոդվածը):

«Ժողովրդական ճակատ» կուսակցության երիտթևի նախագահ Աբուլֆազ Գուրբանլին նշում է, որ վերջին ձերբակալությունը համացանցում տեղ գտած քաղաքական ակտիվությունը ճնշելուն ուղղված մեխանիզմի մասն է կազմում:
«Տեսեք, թե քանի հոգի է այցելել Սավալանի Facebook-ի էջը, և կհասկանաք այս ձերբակալության իրական պատճառները: Թմրանյութերն ընդամենը պատրվակ են, և բավական աբսուրդ պատրվակ: Այս քայլն ուղղված է քաղաքական ակտիվություն դրսևորող երիտասարդներին ահաբեկելուն», – հայտարարել է Գուրբանլին:

Փետրվարի 9-ին «Ժողովրդական ճակատ»-ի մեկ այլ երիտասարդ անդամ` Էլչին Հասանովը ևս ոստիկանությունում հայտնվեց, Facebook-ում Սավալանին աջակցելու կոչով հաղորդագրություններ տարածելուց հետո: Ոստիկանության բաժանմունքում հարցաքննության ենթարկված Հասանովից պահանջեցին ջնջել իր հաղորդագրությունները և ներողություն խնդրել, սակայն վերջինս հրաժարվեց դա անել:

Միևնույն ժամանակ, ներքին գործերի նախարարությունում հերքում են, որ Սավալանի ձերբակալության պատճառը նրա քաղաքական հայացքներն են:
«Նա ընդամենը 20 տարեկան է, հանրահայտ քաղաքական գործի՞չ է: Ոստիկանությանը նրա քաղաքական հայացքները չեն հետաքրքրում: Եթե նա հանցագործություն է կատարել, ապա պետք է պատասխանատվության ենթարկվի` անկախ նրա կուսակցական պատկանելությունից», – հայտարարել է նախարարության մամլո խոսնակ Օրհան Մանսուրզադեն:

Երբ պարզվեց, որ դատարանի որոշման համաձայն` Սավալանը դեռ 2 ամիս բանտարկության մեջ կլինի, իսկ գործով նախաքննությունը շարունակվում է, «Ժողովրդական ճակատի»-ի երիտթևը, «Ազատ երիտասարդություն» կազմակերպությունը և այլ կառույցներ արշավ սկսեցին նրա ազատ արձակման համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում