Իրանի իսլամական հանրապետության մայրաքաղաք Թեհրանում բացվել է Չմիավորման շարժման գագաթնաժողովը:
Գագաթնաժողովի բացման արարողության ժամանակ Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին շարժման անդամ պետություններին կոչ է արել կիրառել իրենց ամբողջ պոտենցիալը և միահամուռ ջանքերով նպաստել աշխարհում խաղաղության հաստատմանը:
Նախարարի խոսքերով` Իրանը կձգտի շարժման ամրապնդմանը, որպեսզի կարողանա կատարել իր «պատմական պարտքը»:
Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ անհրաժեշտ է պահպանել զգոնություն: Նրա խոսքերով` միջազգային քաղաքականության մեջ մինչև հիմա կիրառվում է «էգոիզմի և միջամտության» քաղաքականություն:
Չմիավորման շարժումը պաշտոնապես ստեղծվել է 25 պետությունների կողմից 1961թ. Բելգրադի կոնֆերանսում: