ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Իրան կժամանի չորեքշաբթի: Այս մասին լրագրողներին հայտնել է Չմիավորման շարժման 16-րդ համագումարի մամլո քարտուղար Ռամին Մեհմանպարաստը:
Մեհմանպարաստի խոսքերով` Պան Գի Մունը իրանական կողմի հրավերով չորեքշաբթի կմասնակցի Չմիավորման շարժման համագումարին: Այս մասին հաղորդում է Fars գործակալությունը:
Իրանի պաշտոնական անձանց հայտարարությունների համաձայն` Չմիավորման շարժման համագումարին կմասնակցեն 120 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ բարձրագույն մակարդակի 50 առաջնորդներ, ինչպիսին են՝ նախագահը, վարչապետը և փոխնախագահը:
Չմիավորման շարժումը համախմբել է 120 երկրների, որոնք չեն ցանկանում հանդես գալ ռազմական բլոկերում: