Friday, 26 04 2024
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց

Քոչարյանի նոր պրոյեկտը

Երբ Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանից խլեց ԲՀԿ-ն և հպատակեցրեց իրեն, քաղաքական դաշտում բավական հետաքրքիր, միևնույն ժամանակ նոր իրավիճակ ստեղծվեց:

Ռոբերտ Քոչարյանին ճանաչողները լավ գիտեն` նա ունակ չէ համակերպվելու ստեղծված իրավիճակի հետ, ունակ չէ ներելու իր հանդեպ կատարվածը, ուստի չի պատրաստվում հրաժեշտ տալ իշխանության վերադառնալու մտքերին ու ձեռքերը ծալած նստել: Իր վերահսկողությունից կորցնելով ԲՀԿ-ն, այժմ Քոչարյանը գործի է դնելու մյուս ուժերին: Եվ այս ուղղությամբ արդեն իսկ նկատվում են «առաջին ծիծեռնակները». կոալիցիոն վերջին հայտարարությունը միաժամանակ բավական սուր քննադատության արժանացավ պրոքոչարյանական համարում ունեցող ուժերից երկուսի` ՀՅԴ-ի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի կողմից:

Օսկանյանի կարծիքով, կոալիցիոն համաձայնագիրն ընդգծում է իշխանության արհամարհանքը ժողովրդավարության, ընտրությունների ինստիտուտի և հասարակության կամքի հանդեպ, քանի որ այդպես նրանք հայտարարում են, որ չեն պատրաստվում քաղաքական ազատ մրցակցության մեջ մտնել միմյանց հետ ու ցանկանում են լիովին դուրս մղել ընդդիմությանը: Իսկ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը այդ հայտարարությունը որակել է որպես դիկտատուրայի ու տոտալիտարիզմի ստեղծում:

Նշենք, որ այս ուժերը ժամանակին իրենց «անուրանալի» դերակատարումն են ունեցել ավազակապետական համակարգի ստեղծման ու կայացման գործում: Բայցև` չենք կարող չհամաձայնել նրանց քննադատությունների ու հնչեցրած տեսակետների հետ. կոալիցիոն վերջին հայտարարությունը պարզապես թյուրիմացություն է, որը չի դիմանում որևէ քննադատության: Սակայն զարմանալին այն զուգադիպությունն էր, որ կոալիցիոն հայտարարությունը միաժամանակ քննադատեց և Վարդան Օսկանյանը, և ՀՅԴ-ն:

Ընդ որում` Վարդան Օսկանյանի պարագան ուշագրավ է այն առումով, որ նա հազվադեպ է անդրադառնում ներքաղաքական իրողություններին (մի անգամ էլ նա ներքաղաքական իրադարձությունների մասին խոսեց 2008թ. մարտի 1-ին, երբ առաջարկեց, որ պետք է արտակարգ դրություն հայտարարել, ու Քոչարյանը երեկոյան արեց դա): Այսինքն` այս ամենը գալիս է ապացուցելու այն տեսակետը, որ Քոչարյանը, զրկվելով ԲՀԿ-ից, հիմա գործի է դրել մյուս ուժերին:

Ի դեպ, քանի որ Քոչարյանն իր վերջին հայտարարության մեջ շատ պարզ ակնարկել էր, թե ժամանակին «անուն առ անուն» իր հետ են համաձայնեցրել ՀՀԿ ցուցակը, ավելին` իր խորհրդով ժամանակին շատերն են անդամագրվել ՀՀԿ-ին և այսօր բարձր տեղ են զբաղեցնում կուսակցությունում, հիմա մնում է որոշակի քայլերի սպասել նաև ՀՀԿ` պրոքոչարյանական հատվածից: Եթե, իհարկե, Սերժ Սարգսյանն իրենով չի արել նաև նրանց:

Ճանապարհը քո ընթացող խաբկանք է, առջևում միայն անհայտություն

Ամենայն հավանականությամբ, հենց այս վտանգից ելնելով է, որ Վարդան Օսկանյանի հայտարարություններին ՀՀԿ-ականներն արձագանքեցին բավական բուռն` ընդհուպ մինչև անձնական վիրավորանքների աստիճան (ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանը նրան որակել էր քաղաքականապես կույր և մանկամիտ): Խոստովանենք, որ Օսկանյանի հայտարարությունն ու դրան ՀՀԿ պատասխանը, համենայնդեպս, համարժեք չէին. Օսկանյանն այնպիսի բան չէր ասել, որ իրեն որակեին մանկամիտ: Ուստի կարելի է ենթադրել, որ Օսկանյանին հակադարձելով, ՀՀԿ-ականներն իրականում պատասխանել են ներպալատական հեղաշրջման մարմաջով տառապող և իրենց ռեժիմին վտանգ ներկայացնող Ռոբերտ Քոչարյանին: Այսինքն` նրան, ով ՀՀԿ-ականներին վերջին հայտարարության մեջ մեղադրում էր կարճ հիշողություն ունենալու մեջ:

Իհարկե, առերևույթ ՀՀԿ-ականները փորձում են համոզել, թե որևէ կապ չկա Քոչարյանի և ՀՅԴ-ի ու Օսկանյանի հայտարարությունների միջև: «Օսկանյանը, իմ խորին համոզմամբ, դրսից որոշակի պատվեր, առաջադրանք էր իրականացնում: Գիտեք, նա հասարակական կազմակերպություն ունի, դրսից գրանտների խնդիր կա: Իսկ Դաշնակցության դեպքում պարզ է, որ ընդդիմություն են և պետք է քննադատեն»,- մեզ հետ զրույցում նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը և հիշեցրեց, որ Քոչարյանի վերջին հայտարարություններին ՀՅԴ-ն քննադատությամբ արձագանքեց: Քոչարյանի վերադարձի հավանականության մասին էլ ասաց, թե քանի դեռ նրա կողմից չի եղել հայտարարություն, անլուրջ է այդ հարցը մեկնաբանելը:

Իսկ Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը համաձայնեց մեր դիտարկմանը, որ Քոչարյանը, կորցնելով ԲՀԿ-ն, փորձում է գործի դնել իր մյուս ուժերին: Սակայն պարոն Զուրաբյանը նշեց, որ անկախ ամեն ինչից, Քոչարյանի քայլերն անէական են քաղաքական դաշտի համար, և նրա ցանկացած քայլ ի սկզբանե դատապարտված է ձախողման:

Արման Գալոյան, «Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում