Ֆինլանդիայում` Հյուսիսային Սավո գավառում, տեղի է ունեցել միանգամից երկու դժբախտ պատահար զենքի հետ անզգուշաբար վարվելու հետևանքով: Պատահական կրակոցների զոհ է դարձել երկու երեխա, որոնցից մեկը զոհվել է, մյուսը ծանր վիրավոր է:
Ուրբաթ երեկոյան հնգամյա մի երեխա զոհվել է Վեսանտո բնակավայրում: Նա վեցամյա եղբոր հետ խաղում էր զենքով, երբ կրակոց է տեղի ունեցել: Փամփուշտը մտել է երեխայի գլուխը: Վերքը անհամատեղելի է եղել կյանքի հետ, և երեխան մահացել է հիվանդանոցում:
Իսկ շաբաթ առավոտյան Վեհմերսալմի վայրում զոհվել է 11-ամյա մի տղա, որը հոր հետ ձուկ է որսացել և պատահաբար դիպել է հոր զենքին, որը կրակել է: Տղան ծանր վնասվածք է ստացել և ուղղաթիռով հասցվել է հիվանդանոց:
Ոստիկանության տվյալներով` երկու դեպքում էլ դժբախտ պատահար է տեղի ունեցել:








































