Saturday, 20 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Հայաստանի ՀԿ-ները կոչ են անում Հունգարիային թույլ չտալ Ռամիլ Սաֆարովին հանձնել Ադրբեջանին

Հայկական ոչ կառավարական կազմակերպությունները հանդես են եկել հայտարարությամբ, որը կապված է հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու հնարավորության հետ. «2004 թվականի փետրվարի 19-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, որտեղ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում դասընթացներ էին անցկացվում, տեղի ունեցավ ահասարսուռ մի իրադարձություն, որը լիովին ժխտեց այդ ծրագրի էությունն ու իմաստն: Ուշ գիշերով ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը ներխուժեց համակուրսեցիների ննջասենյակ և նախապես ձեռք բերված կացնով կացնահարեց քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Այս աննախադեպ հանցագործությունը ցնցեց ոչ միայն Հայաստանին ու Հունգարիային, այլև ողջ Եվրոպային:

Սաֆարովի նկատմամբ դատական գործընթացը շարունակվեց ավելի քան երկու տարի, որի ընթացքում ադրբեջանական կողմը, հայ սպայի ներկայացնելով բազմաթիվ մեղադրանքներ, փորձեց անվանարկել նրա հիշատակը և հասնել հանցագործի համար հնարավորինս մեղմ պատժի: Դատաքննության ընթացքում սպանված սպայի հասցեին հնչած բոլոր մեղադրանքները համոզիչ կերպով մերժվեցին և ապացուցվեց դրանց անհիմն և մտացածին լինելը: Դատավոր Անդրաշ Վասկուտին և մեղադրող կողմը հիանալի քննություն անցկացրեցին` խիստ հավատարիմ մնալով հունգարական և եվրոպական օրենսդրության տառին և ոգին:

Ռամիլ Սաֆարովը դատապարտվեց առավելագույն պատժաչափի` ցմահ ազատազրկման առանց առաջին 30 տարում ներման իրավունքի: Ադրբեջանական կողմի ներկայացրած բոլոր բողոքարկումները մերժվեցին: Կալանքի տակ եղած Սաֆարովը հարձակում էր գործել բանտապահի վրա, ինչը հիմք դարձավ նրա նկատմամբ ևս մեկ քրեական գործ հարուցելու և երկրորդ դատավճիռն ընդունելու համար: Ադրբեջանական կողմը առաջին իսկ օրվանից Սաֆարովին հանձնելու անհաջող փորձեր էր ձեռնարկում: Պետական և հասարակական կառույցների ներկայացուցիչներն իրենց թույլ տվեցին արտահայտություններ, որոնցով արդարացնում էին հրեշավոր հանցագործությունը: Այսպես, Ադրբեջանի օմբուդսմեն Է. Սուլեյմանովան հայտարարեց, որ. «Սաֆարովը պետք է օրինակ դառնա երիտասարդության համար»: Ռամիլ Սաֆարովը իր երկրում հռչակվեց ազգային հերոս:

Անցած 8 տարիների ընթացքում հունգարական կողմն ապացուցեց իր հավատարմությունը միջազգային իրավունքի նորմերին` մերժելով հանցագործին իր հայրենիքին հանձնելու (էքստրադիցիայի ենթարկելու) բոլոր փորձերը: Սակայն ադրբեջանական և թուրքական կողմերը Սաֆարովի հանձնման փորձերը չեն դադարեցնում: Այսպես, վերջերս տեղեկություն տարածվեց Թուրքիայում ստորագրահավաքի մասին, որի նախաձեռնողները, պահանջում են վերանայել Սաֆարովի դատավճիռը` միաժամանակ անցկացնելով անհիմն ու անընդունելի պատմական զուգահեռներ: Պարբերաբար նմանատիպ տեղեկություններ շրջանառվում են նաև ադրբեջանական ԶԼՄ-ներում:

Մենք մեր պարտքն ենք համարում դիմել հունգարական հասարակությանն ու պետական մարմիններին` կոչ անելով թույլ չտալ Սաֆարովի հանձնումը Ադրբեջանին, որտեղ նրան, անկասկած, սպասում է ոչ թե պատժի հետագա կրում, այլ` ազատություն, դափնիներ և ավելի մեծ հերոսացում: Որպես ապացույց՝ ներկայացնենք ընդամենը մեկ հայտարարություն. մեկ տարի առաջ ԱՀ նախագահի աշխատակազմի քաղաքական վերլուծությունների և տեղեկատվական ապահովման բաժնի պետ Էլնուր Ասլանովը հայտարարեց, որ. «Ռամիլ Սաֆարովի նմանների քաջությունը ադրբեջանական հանրությանն ու ժողովրդին երկրորդ շնչառություն տվեց»:

Մենք չենք կասկածում, որ Հունգարիայում լավատեղյակ են, որ հայերի հանդեպ ատելությունն ու այլատյացությունն Ադրբեջանում բարձրացված է պետական քաղաքականության մակարդակ: Դա արձանագրվել է նաև «Անհանդուրժողականության և ռասիզմի դեմ եվրոպական հանձնաժողովի» 2011թ-ի զեկույցում: Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահը իր վերջին ելույթներից մեկում հայությանն անվանել էր Ադրբեջանի թիվ մեկ թշնամին: Հիշեցնենք նաև, որ Բուդապեշտում կայացած դատաքննության ժամանակ Սաֆարովի փաստաբանը հայտարարել էր թե` «հայի սպանությունն Ադրբեջանում հանցագործություն չի համարվում»:

Վերը նշվածի համատեքստում դժվար է նույնիսկ պատկերացնել, թե ինչի կհանգեցնի Ռամիլ Սաֆարովի հանձնումը Ադրբեջանին:

Դա առաջին հերթին անթույլատրելի է` հաշվի առնելով նրա կատարած հանցագործության ծանրության չափն ու այդ հանցագործության նկատմամբ Ադրբեջանում ձևավորված վերաբերմունքը: Սակայն էլ ավելի ծանր կարող են լինել հետևանքներն ամբողջ աշխարհում նման նախադեպերի կրկնության համատեքստում: Հայերի հանդեպ ատելության և մարդասպանի հերոսացման ոգով դաստիարակված ադրբեջանական երիտասարդության համար հանձնումը գործողությունների անցնելու ազդանշան կդառնա, քանի որ պատիժը հանցագործության համար կլինի շատ մեղմ, իսկ հայի «մարդասպան-հերոսի» կոչման դափնին չափազանց գրավիչ կթվա: Այդ պարագայում պոտենցիալ հանցագործության համար պատասխանատվությունն, անկասկած, կընկնի ոչ միայն Ադրբեջանի, այլև Հունգարիայի վրա: Հարկ է նաև հաշվի առնել, որ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի պարբերական խախտումների համատեքստում հանցագործի հանձնումը կարող է նաև վտանգավոր խթանիչ դառնալ արյունահեղ ռազմական գործողությունների վերսկսման համար:

Մենք կոչ ենք անում բարեկամական Հունգարիայի համապատասխան կառույցներին մտածել այս քայլի անխուսափելի հետևանքների մասին: Սաֆարովը հունգարական դատարանի կողմից սահմանված պատիժը պետք է կրի միայն հանցանքի իրականացման երկրում` խիստ ռեժիմի գաղութում: Դա է պահանջում ոչ միայն գազանաբար սպանված հայ երիտասարդի հիշատակը, այլ նաև Հունգարիայի` որպես մարդու իրավունքներին, բարոյականությանն և մարդասիրությանը հավատարիմ երկրի պարտավորությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում