Facebook-ի օգտատեր Արմեն Հովհաննիսյանը գրում է.
Երբ ազգն ի վիճակի չէ իր համար արժանապատիվ ներկա, կամ գոնե խոստումնալից ապագայի հիմքեր կառուցել՝ սկսում է կերտել գերփառահեղ անցյալ: Լավ, եկեք պայմանավորվենք, որ ամբողջ մարդկությունը հայերից է ծագել, որ ացտեկներն ու վանդալներն էլ են հայերեն խոսել, որ հայը հոմո սափիենս տեսակից ավելի վաղ է առաջացել, որ առաջին տիեզրանավը հայերը դեռ Տիգրան Մեծի օրոք են բաց թողել…
Ինչ սրտերդ կուզի: Բայց մի պայմանով, որ այսուհետ զբաղվում ենք մեր երկրով, Հայ մարդու ու իր երկրի ազատագրմամբ: Ամեն ինչ չափ ու սահման պիտի ունենա…









































