Արկտիկայում ծովային սառույցի մակերեսը կրճատվել է մինչև 4.12 միլիոն խորանարդ մետրի` հասնելով ռեկորդային ցածր մակարդակի:
Ճապոնական JAXA օդատիեզերական գործակալության փոխանցմամբ` սառույցի մակերեսը կշարունակվի կրճատվել մինչ սեպտեմբերի կեսերը:
Ճապոնացի գիտնականների տեղեկատվության համաձայն` նախորդ ռեկորդային նվազագույն ցուցանիշը գրանցվել էր 2007թ., երբ Արկտիկայում սառույցի մակերեսը կրճատվել էր մինչև 4.25 խորանարդ մետրի:
Օգոստոսի 20-ին ԱՄՆ Ձյան և սառույցի ազգային տեղեկատվական կենտրոնը (NSIDC) հաղորդել էր, որ հավանական է, որ այս տարի կգերազանցվի 2007թ. ռեկորդային նվազագույն ցուցանիշը: Սակայն (NSIDC-ի տվյալները տարբերվում են ճապոնացի գիտնականների տվյալներից:
Ամերիկյան կենտրոնի կայքի տեղեկատվության համաձայն` Արկտիկայում սառույցի մակերեսի ամենանվազագույն ցուցանիշը գրանցվել է 2007թ. սեպտեմբերի 16-ին: Այդ ժամանակ այն կազմել է 4.17 խորանարդ մետր:











































