ԱՄՆ ԿՀՎ անօդաչու թռչող սարքի հասցրած հրթիռային հարվածի հետևանքով սպանվել է Պակիստանի հյուսիս-արևմուտքում գործող աֆղան թալիբների «Հակկանի ցանց» խմբավորման առաջնորդներից մեկը՝ դաշտային հրամանատար Բուդռուտդինը: Այս մասին հաղորդում են պակիստանյան ԶԼՄ-ները` հղում անելով ամերիկյան հետախուզության ներկայացուցչին:
Բուդռուտդինը «Հակկանի ցանցի» առաջնորդի և գերագույն առաջնորդ Սիրաջուտդին Հակկանիի եղբայրն է, գլխավոր դեր է ունեցել Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զորքերի դեմ իրականացված դիվերսիոն-ահաբեկչական գործողություններում:
Ինչպես հաղորում է Взгляд-ը, Բուդռուտդինին ոչնչացրել են Պակիստանի Հյուսիսային Վազիրիստան շրջանի Միրանշահ բնակավայրի իր տանը: Պակիստանյան կողմը դեռևս չի հաստատել նրա սպանության տեղեկությունը:











































