Sunday, 05 07 2026
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

Հայաստանում մահացած 40 կանանցից 5-ի հղիությունը հայտնաբերվել է դիահերձմամբ

Թեև ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդվածը սահմանում է, որ տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում պետության հիմնական խնդիրը նաև ընտանիքը, մայրությունը և մանկությունը պաշտպանելն ու հովանավորելն է, սակայն Հայաստանում այսօր ունենք մայրական մահացության հետևյալ պատկերը.
2008 թ. Հայաստանում գրանցվել է մայրական մահացության 15 դեպք, 2009-ին` 13, 2010-ին` 4, 2011-ին՝ 3, 2012-ի 7 ամիսներին՝ 4 դեպք: Այդ մասին «Փաստինֆո» գործակալության հարցմանն ի պատասխան տեղեկացրել են Առողջապահության նախարարությունից:

Տարիներ առաջ ինչպես բոլոր զարգացող երկրներում, Հայաստանում ևս մայրական մահացության հիմնական պատճառները եղել են մանկաբարձական արնահոսությունները, հղիության հիպերտենզիվ խանգարումները, հետծննդյան թարախասեպտիկ բարդությունները, աբորտները։

Ձեռքի տակ եղած տվյալներով՝ վերջին 5 տարում արձանագրված մայրական մահվան կաոուցվածքում հաճախացել են հղիության և ծննդաբերության հետ անմիջականորեն չկապված պատճառները, այդ թվում՝ էքստրագենիտալ ախտաբանությունները, անզգայացման բարդությունները, արյան մակարդման խանգարումները, էմբոլիզմ /պտղաջրերով կամ թրոմբոէմբոլիա/, որոնք դարձել են մայրական մահվան հիմնական պատճառները և հաճախականությամբ գերազանցում են նախորդ տարիների հղիության հիպերտենզիվ խանգարումներին, թարախասեպտիկ բարդություններին, անգամ արնահոսություններին։

2008–2012թթ. հղիության, ծննդաբերության և հետծննդյան բարդություններից Հայաստանում մահացած 40 կանանցից 5-ը (12,5%) մահացել են տնային պայմաններում։ Արտահիվանդանոցային մահվան այս դեպքերը հիմնականում պայմանավորված են հղիության փոքր ժամկետներում կամ հետծննդյան շրջանում էքստրագենիտալ ախտաբանություններով կամ անկանխատեսելի պատճառներով (ինսուլտ, ինֆարկտ, թրոմբոէմբոլիա)։

Հղիության փոքր ժամկետների դեպքում էքստրագենիտալ ախտաբանություններից մահացած կանանց պարագայում հղիությունները եղել են մինչև 6-7 շաբաթական, այդ կանայք անգամ հաշվառված չեն եղել կանանց կոնսուլտացիաներում, իսկ հղիությունը հայտնաբերվել է դիահերձման պայմաններում։

Այս հիրավի ծանր իրավիճակում միակ մխիթարությունն այն է, որ մայրական մահացության միջին եռամյա ցուցանիշների վերլուծությամբ Հայաստանում վերջին 5 տարիներն մայրական մահացության մակարդակը նվազման միտում ունի: Իսկ թե ե՞րբ այդ մակարդակը կհավասարվի զրոյի, պատասխանը թողնում ենք պատկան մարմիններին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում