Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավին նշել է, որ իրեն այլևս չեն զարմացնում Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի բողոքները: Հիշեցնենք, որ պորտուգալացի մասնագետը քննադատել է Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության առաջին հանդիպման եզրային մրցավարին` կատալոնացիների խփած առաջին գնդակի ժամանակ տեղի ունեցած խաղից դուրս վիճակը չարձանագրելու պատճառով:
«Ռեալ»-ի հետ կայացած խաղում մենք հանդես եկանք բարձր մակարդակով: Մենք ավելի լավ էինք խաղում, բազմաթիվ գոլային պահեր ունեինք և կարող էինք ավելի խոշոր հաշվով հաղթանակ տանել: Մոուրինյոյի բողոքներն ինձ այլևս չեն զարմացնում, բոլորն արդեն սովորել են դրանց»,- Չավիին մեջբերում է Tmw-ն:








































