Saturday, 20 06 2026
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում

Վարչապետը հանձնարարել է ՀՀ առողջապահության նախարարությանն իրականացնել ստվերի դեմ պայքարի հստակ միջոցառումներ

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել առողջպահության բնագավառին առնչվող խնդիրների վերաբերյալ խորհրդակցություն:

Վարչապետ Սարգսյանը նշել է. «Պետք է հասկանալ, թե այս բնագավառում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական աճի միտումներն ինչու են նվազել 4,4 տոկոսով՝ չնայած այն հանգամանքին, որ առողջապահության ոլորտում բավականին լուրջ միջոցառումներ ենք իրականացրել ծառայությունների ավելացման և ստվերի նվազման նպատակով: Մասնավորապես, նախորդ տարվա համեմատ ֆինանսավորումը չի պակասել, բացի այդ, ներդրվել է պահովագրական մեծ փաթեթը: Այս կարևոր գործոններն առկա են ՀՆԱ-ի աճին նպաստելու համար: Կարծում եմ՝ այստեղ մեկ բացատրություն գոյություն ունի՝ ավելացել է ստվերայնությունը: Այսինքն, բուժհիմնարկները թաքցնում են իրական հաշվետվությունների ծավալը, և մենք յուրաքանչյուր հիվանդանոցում պետք է ստուգումներ իրականացնենք»:
Կառավարության ղեկավարը զարմանքով է արձանագրել, որ Առողջպահության նախարարությունում ըստ բուժհաստատությունների ամսական մոնիթորինգ գոյություն չունի, հաշվետվությունների հավաքագրման ուղղությամբ նախարարությունում միջոցառումներ չեն ձեռնարկվել և փաստացի բացակայում են համախառն ներքին արդյունքի հաշվարկման համար անհրաժեշտ ցուցանիշները:

ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին իր գլխավորած գերատեսչությունում ներդնել մոնիթորինգային համակարգ և յուրաքանչյուր ամիս հանրապետության 466 բուժհաստատություններից օպերատիվ կերպով պահանջել համապատասխան հաշվետվություններ:

Խորհրդակցությանը ներկա ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանն առաջարկել է ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ մշակել և իրականացնել ստվերի դեմ պայքարի հստակ ծրագրեր: Որպես այս ոլորտում առկա ստվերայնության ապացույց՝ ՊԵԿ նախագահը փաստել է, որ հանրապետության փոքր քաղաքներից մեկի հիվանդանոցը Երևանի հզոր առողջապահական կենտրոններից ավելի մեծ հարկային մուտքեր է ապահովել:

Խորհրդակցության ավարտին ՀՀ վարչապետն ընդգծել է, որ սեպտեմբերին կամփոփվեն բուժհիմնարկներում իրականացվելիք ստուգումների արդյունքները: Տիգրան Սարգսյանը հորդորել է ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին խոչընդոտների դեպքում անհապաղ իրականացնել կադրային փոփոխություններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում