Friday, 26 06 2026
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ

Տիգրան Ուրիխանյանը խղճում է Հմայակ Հովհաննիսյանին

ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը խղճում է Հմայակ Հովհաննիսյանին, այդ պատճառով էլ դատի չի տալիս նրան: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ուրիխանյանը: Նա նշեց, որ չի ցանկանա խոսել մի մարդու մասին, ով ունի հոգեկան, աշխատանքային և այլ խնդիրներ: «Եթե չղճայի, իր ստերի համար դատի կտայի: Բայց խղճում եմ, մեղքում եմ, հարկավոր չէ ընկածին ավելի շատ հարվածել: Կարծում եմ՝ լավ կլինի թեման փակել»,- ասաց նա:

ԲՀԿ-ն դեռևս գաղտի է պահում` նախագահական ընտրություններին հանդես գալո՞ւ է սեփական թեկնածուով, կամ համագործակցելո՞ւ է ընդդիմադիր ուժերի հետ` միասնական թեկնածուի հարցում: «Նախագահական ընտրությունների հետ կապված ասեմ մի նոր բան, իհարկե հումորով, կգա պահը, և մենք այդ մասին կխոսենք»: Նախագահական ընտրությունների նախաշեմին ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության մասին նույնպես նա չցանկացավ խոսել: Ըստ Ուրիխանյանի` իրենք հիմա չեն ուզում նախագահական ընտրությունների մասին խոսել` բազմաթիվ հանգամանքներից ելնելով: Թե ինչ հանգամանքներ, նա այդպես էլ չասաց:

ԲՀԿ-ն պատրաստ է և պարբերաբար համագործակցում է այն ուժերի հետո, ովքեր պատրաստ են լուծելու պետական կարևորագույն, ժողովրդին հուզող առաջնային խնդիրներ: «Այնտեղ, որտեղ կա առաջարկ, որը կարող է ապահովել զարգացում պետության համար, բարեկեցություն և առաջընթաց ժողովրդի համար, մենք կարող ենք համագործակցել»,- ասաց ԲՀԿ մամլո խոսնակը` նշելով, սակայն, որ չպետք է իրենց առջև նախապայմաններ դրվեն: «Եթե չկան մեզ պարտադրվող նախապայմաններ, հրամցվող այլ խնդիրներ և սկզբունքային տարակարծություններ, պատրաստ ենք համագործակցել»,- ընդգծեց նա:

ԲՀԿ-ն, ըստ նրա, երկրի համատեղ կառավարման առումով նույնպես իր դիրքորոշումը չի փոփոխել: «ԲՀԿ-ն պատրաստ է ցանկացած պահի ստանձնել պատասխանատվություն երկրի կառավարման գործում, եթե կաշկանդված չլինենք այլ պարտադրանքներով»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում