Գերմանական «Բավարիա»-ի գլխավոր մարզիչը հայտարարել է, որ Ֆրանկ Ռիբերին՝ թիմի կիսապաշտպանը, չի կարողանա օգնել «Բավարիա»-ին առաջիկա՝ «Գրոյտերֆյուրտ»-ի հետ խաղում: Ֆուտբոլիստը վարակվել է գրիպով և մինչև հիմա դեռ չի ապաքինվել:
Ռիբերիից բացի, խաղին չեն մասնակցի նաև Մարիո Գոմեսը, Ռաֆինյան, Դիեգո Կոնտենտոն, Դավիդ Ալաբան ու Դանիել վան Բույտենը:
Հավելենք, որ «Բավարիա» – «Գրոյտերֆյուրտ» հանդիպումը տեղի է ունենալու օգոստոսի 25-ին՝ ՀՀ ժամանակով 17:30-ին:









































