Իտալիայի նախկին վարչապետ 75-ամյա Սիլվիո Բեռլուսկոնին հերքել է դերասանուհի Սաբինա Բեգանի այն հայտարարությունը, որ ինքը երեխայի է սպասում քաղաքական գործչից: Ինչպես հաղորդում է Reuters-ը` քաղաքական գործչի փաստաբանը դերասանուհու հայտարարությունը համարել է իրկանության հետ ոչ մի կապ չունեցող:
Դրա հետ մեկտեղ, Բեգմանի հարցազրույցից որոշ ժամանակ անց նա իտալական Dagospia ամսագրին հայտնել էր, որ ինքը կորցրել է երեխային:
Այն մասին, որ Բեգանը հղի է Բեռլուսկոնիից, հայտնի է դարձել օգոստոսի 24-ին:
Նշենք, որ Բեռլուսկոնին արդեն հինգ երեխա ունի, որոնցից ավագը 46 տարեկան է: