Friday, 26 06 2026
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ

Տիգրան Սարգսյանը և Ասադ Ալամը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Հարավային Կովկասի երկրների դեպարտամենտի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամին։ Այս մասին ասվում է կառավարության տարածած մամլո հաղորդագրությունում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի միջև համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Երկուստեք կարևորելով ընթացիկ ծրագրերի շարունակականության ապահովումը` կողմերն անդրադարձել են «Երկրի գործընկերության ռազմավարությունը 2009-2012 թթ. համար» ծրագրի շրջանակում գործակցության խորացման հեռանկարներին և ՀԲ-ի կողմից տրամադրվող ֆինանսական միջոցների բաշխման ուղղություններին: Մասնավորապես, առաջնահերթ է համարվել գյուղատնտեսության, առողջապահության, կրթության ոլորտներում և կառավարման համակարգի բարեփոխումների ուղղությամբ համատեղ ծրագրերի իրականացումը:

Խոսելով գյուղատնտեսության ոլորտի զարգացման կարևորությունից` վարչապետը ներկայացրել է ՀՀ կառավարության նիստում հաստատված ՀՀ գյուղի և գյուղատնտեսության 2010-2020 թթ. կայուն զարգացման ռազմավարությունը: Այդ առումով Տիգրան Սարգսյանը կարևորել է կոոպերատիվների խթանման, գյուղատնտեսության տեխնիկական վերազինման, սերմնաբուծության և անասնաբուծության զարգացման ուղղությամբ միջոցառումների իրականացումը:

Առողջապահական ռեֆորմների համատեքստում կառավարության ղեկավարն ընդգծել է առողջապահական միջազգային չափանիշներին համապատասխան հիվանդանոցների վերանորոգման, որակյալ ծառայությունների մատուցման, բժիշկների վերապատրաստման ու միասնական հաշվառման համակարգի ներդրման կարևորությունը: Կրթության ոլորտի առաջնահերթությունների թվում առանձնացվել է ՀՀ ուսումնական հաստատությունների հավատարմագրման խնդրի կարգավորումը:

Անդրադառնալով կառավարման համակարգի շարունակական բարեփոխումներին` վարչապետ Սարգսյանը ներկայացրել է ՀՀ նախարարությունների աշխատակազմերում ԾԻԳ-երի ինտեգրման գործընթացի մանրամասները: Որպես հաջորդ քայլ` անհրաժեշտ է համարվել պետական կառավարման մարմիններում համապատասխան կարողությունների ձևավորումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում