Քիչ առաջ մեզ հայտնի դարձավ, որ այսօր առավոտյան ԱԱ ծառայություն հարցաքննության է կանչվել Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբայրը` Տիգրան Փոստանջյանը:
Հարցաքննությունը, սակայն, հետաձգվել է, քանի որ ԱԱԾ չի ներկայացել Տիգրան Փոստանջյանի փաստաբան Հայկ Ալումյանը:
«Ազատություն» ռադիոկայանին Զարուհի Փոստանջյանն ասել է. «Կազմվեց արձանագրություն, որ մենք ներկայացել ենք, քանի որ փաստաբանը ներկա չէր, առաջարկեցինք, որ հարցաքննությունը կայանա երկու օրից»:
Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Երևանի Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի առաջատար մասնագետ Տիգրան Փոստանջյանին առնչվող փաստի կապակցությամբ:
Պատգամավորը այդ գործի հարուցումը կապում է իր քաղաքական գործունեության հետ, նույնն է պնդում նաև նրա եղբայրը:










































