Հունաստանում անտառային հրդեհների մի քանի օջախներ են գրանցվել: Հրդեհները տարածվում են Պելեպոնես թերակղզու Մեսենիա, Կորնիֆիա, Լակոնիա և Արգոլիդա շրջաններում, Զակինֆ և Անդրոս կղզիներում: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Հրդեհի ամենակատաղի օջախի դեմ, որը բռնկվել է օգոստոսի 18-ին, պայքարում է 230 հրշեջ: Հրդեհն արդեն մի քանի հեկտար անտառ և ձիթապտղի այգիներ է ոչնչացրել:
Ուժեղ քամու պատճառով հրդեհը տեղայնացնել չի հաջողվում: Այն նպաստում է կրակի արագ տարածմանը: