Sunday, 14 06 2026
Կանխվել է հրդեհի տարածումը
23:50
Փարիզում Վրաստանի 6 քաղաքացու դատապարտել են 18 ամսից մինչև 7 տարվա ազատազրկման
Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
23:30
Fable 5-ը և Mythos 5-ը` միայն ամերիկացիների համար
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
23:10
ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները
Փաշինյանը շնորհավորել է Սթարմերին Մեծ Բրիտանիայի Ազգային օրվա առթիվ
22:50
Էլվիսը չի մոռացվել․ նրա երգերը նորից հնչում են
Նիկոլ Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում
22:30
Իրանի հետ համաձայնագիրը կստորագրվի վաղը․ Թրամփ
ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ
22:10
Ե՞րբ է լինելու ամենակարճ գիշերը
102-րդ ռազմաբազան կդառնար գոյաբանական սպառնալիք, եթե Ռուսաստանը Ուկրաինայում չջախջախվեր
21:50
100 Airbus A380 ինքնաթիռի զանգվածին համարժեք ամպ
Պուտինը չի ճանաչի ընտրության արդյունքները մեկ դեպքում՝ եթե փողոցում հայտնվի կրիտիկական զանգված
21:30
Ուրանում 1 օրը տևում է 21 տարի
Եթե ԲՀԿ-ն անցնի ԱԺ, գործադիրը կաղ բադի է նմանվելու. նոր ընտրությունների կարիք կառաջանա
21:09
Արիանա Գրանդեն ընդդեմ Սպիտակ տանը
Մերձավոր Արևելքի բարդ խճանկարում «հայաստանյան գուներանգ» կա՞
20:50
Արեգակի հզոր հարվածը վրիպել է․ Երկիրը խուսափել է գեոմագնիսական փոթորիկից
NASA-ն կկրի Prada. Տիեզերագնացների համար ստեղծվել է հագուստ
20:30
Mario-ի նոր ֆիլմը՝ 1 միլիարդանոց հաջողություն
20:20
Լոնդոնում շուտով կհայտնվեն ռոբոտաքսիներ
20:10
Նոր սկանդալ P. Diddy-ի շուրջ․ ռեփերին մեղադրում են անչափահասի նկատմամբ բռնության մեջ
20:00
OpenAI-ը հայտ է ներկայացրել իր բաժնետոմսերի հրապարակային առաջարկի համար՝ հետևելով Anthropic-ին
19:50
Թեյլոր Սվիֆթը դարձել է ամենաերիտասարդ կինը, որն ընդգրկվել է Երգահանների փառքի սրահում
19:40
Volkswagen-ը զանգվածային կրճատումներ կիրականացնի
19:30
Երկրին մոտենում է գեոմագնիսական փոթորիկ
19:20
Մասկը ցանկանում է տիեզերքում ստեղծել 1 մլն AI-արբանյակներից բաղկացած ցանց
Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կմեկնի Բելառուս

Լիբիական օդաչուները փախել են Մալթա` չկատարելով ժողովրդին ռմբահարելու հրամանը

Քիչ առաջ եվրոպական լրատվամիջոցները տեղեկացրին, որ Մալթայի միջազգային օդանավակայանում վայրէջք է կատարել երկու լիբիական կործանիչ: Միանգամից մի քանի եվրոպական երկիր իրենց ռազմաբազաներում հայտարարել են տագնապ` մտավախություն ունենալով, որ քաոսը, որ տիրում է Լիբիայի զինված ուժերում կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ::

Ինչպես փոխանցում է Al-Jazeera-ն, չճշտված տվյալներով, կործանիչների օդաչուները չեն ենթարկվել Քադաֆիի զինվորականների հրամաններին` ռմբակոծելու Բենղազի քաղաքը, որը գտնվում է ցուցարարների վերահսկողության տակ, և հեռացել են չեզոք երկիր: Եթե այս տեղեկությունները ճշտվեն, ապա կհաստատվեն այն լուրերը, համաձայն որի` Քադաֆիի ռեժիմը ռազմական օդանավերով է փորձում ճնշել ժողովրդական բողոքի ակցիան:

Մի քանի ժամ առաջ հրաժարական է տվել Լիբիայի արդարադատության նախարար Մուստաֆա Մուհամադ Աբդ Ալ-Ջիլեյլը, որը դրանով իր բողոքն է արտահայտել ցուցարարների դեմ բռնի ուժ կիրառելու համար: Այս մասին հաղորդում է BBC-ն: Մենք արդեն տեղեկացրել էինք, որ հրաժարական են տվել և ցուցարարների պահանջներին են միացել մի քանի բարձրաստիճան դիվանագետ: Նրանց թվում են` Լիբիայի ներկայացուցիչը Արաբական երկրների լիգա կազմակերպությունում և դեսպանը Չինաստանում: ՄԱԿ-ում Լիբիայի փոխդեսպան Իբրահիմ Օմար Ալ-Դաբաշին BBC-ի հետ զրույցում ասել է, որ Քադաֆին այլևս չի կարող երկար մնալ իշխանության` հույս հայտնելով, որ նա խիստ պատժի կենթակվի:

Լիբիական հեռուստատեսությունն անընդհատ հնչեցնում է զինվորականության կոչը` հեռու մնալ քաղաքներում գործող հրոսակախմբերից` դրանով փորձելով զսպել մարդկանց` չմասնակցելու բողոքի ակցիաներին: Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիի որդին Սեյֆ Ալ-Իսլամը հրահանգել է ստեղծել հետաքննող խումբ` միջազգային դիտորդների մասնակցությամբ, որոնք կպարզեն այս բախումների պատճառները և մեղավորներին: Բոլոր փորձագետներն այս քայլերն այլևս ուշացած են համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում