Thursday, 02 05 2024
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին

Արտակ Նազարյանի գործով քննիչները կարող են հարցաքննվել դատարանում

Լեյտենանտ Արտակ Նազարյանի իրավահաջորդները հայտարարություն են տարածել գործով դատավարության մասին:

Հայտարարության մեջ, մասնավորապես ասվում է. «Երեքշաբթի՝ օգոստոսի 21-ին, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը կհրապարակի որոշումը՝ տուժող կողմի միջնորդության կապակցությամբ: Եթե այն բավարարվի, դատարան կկանչվեն և կհարցաքննվեն 2010թ. հուլիսի վերջին Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում սպանված 31-ամյա լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործի նախաքննությունը վարած քննիչներ Սարգիս Մադաթյանը, Հայկ Մարգարյանը և Լևոն Պետրոսյանը: Վերջիններս, ըստ տուժող կողմի, գործը քննել են կախակալ՝ «ինքնասպանության հասցնելու» վարկածով, փորձել են թաքցնել սպանության ապացույցները, բռնությամբ և ճնշումներով կեղծ ցուցմունքներ են կորզել վկաներից, փչացրել են իրեղեն ապացույցներ:

Տուժող կողմը կշարունակի ներկայացնել միջնորդություններ: Նրան կհաջորդի պաշտպանական կողմը: Մեղադրող կողմը հրաժարվել է միջնորդություններ ներկայացնել: Դատավորի սահմանած կարգով կողմերը հնարավորություն չստացան հայտարարություններ անել ապացույցների հետազոտմանը զուգահեռ, արեցին հետազոտման ավարտից հետո: Այնուհետև դատարանն անցավ միջնորդություններին:

Ինչպես հայտնի է, պաշտպանական կողմը համաձայն չէ ներկայացված մեղադրանքի հետ, իսկ տուժող կողմը վիճարկում է ինքնասպանության վարկածը՝ տեղի ունեցածը համարելով դիտավորյալ սպանություն, ինչի փաստական վկայություններ կան քրեական գործում: Հենց այդ վերլուծությունները 15.08.2012թ. հնչեցին դատարանի դահլիճում:

14.08.2012թ. ցուցմունքներ տվեցին Արտակ Նազարյանի քույրը՝ Ծովինար Նազարյանը, և մայրը՝ Հասմիկ Հովհաննիսյանը: Երկուսն էլ պատմեցին նախաքննական մարմնի ապօրինի վարքի մասին՝ դեպքին հաջորդած ժամանակահատվածում: Այնուհետև դատարանի առաջարկությամբ կողմերն սկսեցին հայտարարությունները՝ հետազոտված ապացույցների կապակցությամբ: Ռուբեն Մարտիրոսյանի հայտարարությունը՝ դատաբժշկական փորձաքննության մասին, կիսատ մնաց՝ աշխատանքային օրվա ավարտի պատճառով և կշարունակվի հաջորդ օրը:

08.08.2012թ. Ծովինարը ներկայացրել էր եղբոր՝ Արտակ Նազարյանի բնութագիրը, և պատմել էր դեպքին հաջորդող օրերին նախաքննական մարմնի հանցավոր գործելաոճի մասին, որին անձամբ էր ականատես եղել:

Մասնավորապես նա նշել էր, որ քննիչ Ս. Մադաթյանը, դեպքից մի քանի օր հետո՝ օգոստոսի 3-ին, Նազարյանների բնակարանում խոստովանել էր, որ Նազարյանի ինքնաձիգից մատնահետքեր չի վերցրել, քանի որ իր մատնահետքերը կհայտնաբերվեին դրա վրա, որովհետև առանց ձեռնոցի է քննչական գործողություններ կատարել դեպքի վայրում: Քննիչը Նազարյանի՝ Արծվաբերդ գյուղում վարձած տունն այդպես էլ չի կնքել, իսկ այնտեղ խուզարկություն է կատարել միայն ծնողների բազմակի պնդումներից և միջնորդությունից հետո (ի դեպ՝ դրա համար ընտրելով Նազարյանի ծննդյան օրը և ստիպելով ընտանիքին հյուրերին տանը թողած մեկնել Արծվաբերդ):

Արտակ Նազարյանի քույրը պատմել է նաև, որ երբ եղբոր մահվան լուրն առնելով Վաշինգտոնից Երևան է հասել հուղարկավորության առավոտյան ժամը 4-ին, ականատես է եղել, թե ինչպես են ծանր գրիմի տակ փորձել թաքցնել բազմաթիվ վերքերից աղավաղված՝ եղբոր դեմքը, թե ինչպես էր մարմինը ժամ առ ժամ ուռչում՝ կասկած հարուցելով, որ մահն ավելի վաղ էր տեղի ունեցել, քան նախաքննական մարմնի նշած ժամանակը, թե ինչպես են շուրթերը ուռչելով՝ ցուցադրում կարերը: Նա հիշել է ինչ-որ մեկի խոսքերը, թե «Արտակ Նազարյանի կարած բերանը մեր բոլորի կարած բերանն է» և շրջվելով դեպի ամբաստանյալները՝ ասել է. «Դա նաև ձեր բերանն է»՝ ակնարկելով նրանց լռությունը սպանության մասին:

Նույն օրը՝ տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանի ցուցմունքից հետո կողմերը կներկայացնեն հայտարարություններ և միջնորդություններ դատարանում հետազոտված ապացույցների կապակցությամբ: Դատավորի սահմանած կարգով կողմերը հնարավորություն չստացան հայտարարություններ անել ապացույցների հետազոտմանը զուգահեռ: Ինչպես հայտնի է, պաշտպանական կողմը համաձայն չէ ներկայացված մեղադրանքի հետ, իսկ տուժող կողմը վիճարկում է ինքնասպանության վարկածը՝ տեղի ունեցածը համարելով դիտավորյալ սպանություն, ինչի փաստական վկայություններ կան քրեական գործում: Հենց այդ վերլուծություններն են երեքշաբթի օրը հնչելու դատարանի դահլիճում:

Դատարանի որոշմամբ դատաքննությունն սկսվել է դատակոչված վկաների հարցաքննությամբ, իսկ քրեական գործով ձեռք բերված ապացույցները հետազոտելը թողնվել է վերջում՝ վկաների, ամբաստանյալների և իրավահաջորդի ցուցմունքներից հետո: Արտակ Նազարյանի մոր՝ Հասմիկ Հովհաննիսյանի ցուցմունքը կիսատ է մնացել և շարունակում է Արտակի քույրը՝ Ծովինար Նազարյանը, ում փոխանցվել են տուժողի իրավահաջորդի իրավասությունները: Վկաները և ամբաստանյալները արդեն ցուցմունք են տվել, հետազոտվել են ապացուցույցները: Այժմ դրանց մասին հայտարարություններ և միջնորդություններ անելու պահն է»:

Նշենք, որ Արտակ Նազարյանը զոհվել է 2010թ. հուլիսի վերջին, ծառայության վայրում՝ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Չինարի գյուղից ոչ հեռու տեղակայված «Մեհրաբներ» զորամասի հսկողությանը հանձնված մարտական հենակետերից մեկում («Ղոզլու»), որի ավագն էր: ՀՀ ՊՆ Քննչական ծառայության կատարած նախաքննությունն ավարտվել է և գործը դատարան է մտել որպես «ինքնասպանության դրդում»: Մինչդեռ Նազարյանները պնդում են, որ նախաքննությունը կատարվել է հանցավոր թերություններով՝ ընդհուպ մինչև ապացույցների ոչնչացում և կեղծում:

Քրեական գործով մեղադրվում են Արտակ Նազարյանի հինգ ծառայակիցներ՝ նրա գումարտակի ԱՀՏԱ գծով տեղակալ, կապիտան Հակոբ Մանուկյանը, հարևան «Լույս» հենակետի ավագ, լեյտենանտ Վահագն Հայրապետյանը, Ա. Նազարյանի դասակի երեք շարքայիններ՝ Մխիթար Մխիթարյանը, Ադիբեկ Հովհաննիսյանը և Հարութիկ Կիրակոսյանը: Վերջինի՝ Հ. Կիրակոսյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխվել է, և նա հանձնված է զորամասի հսկողությանը, որտեղ շարունակում է ծառայությունը:

Դատավորը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Մարդանյանն է: Մեղադրանքը պաշտպանում է զինվորական դատախազ Հարություն Հարությունյանը: Ամբաստանյալ սպաների շահերը պաշտպանում են փաստաբաններ Լևոն Պողոսյանը (Վ. Հայրապետյանի պաշտպան), Հրանտ Գևորգյանը և Արմինե Ղասաբողլյանը (Հ. Մանուկյանի պաշտպաններ), իսկ երեք շարքայինների՝ Մ. Մխիթարյանի, Ա. Հովհաննիսյանի և Հ. Կիրակոսյանի կողմից ներգրավված են փաստաբաններ Ազատ Շահբազյանը և Ալվարդ Մնացականյանը:

Տուժողի իրավահաջորդն էր Արտակ Նազարյանի մայրը՝ Հասմիկ Հովհաննիսյանը, իսկ 2011թ. նոյեմբերի 29-ից՝ քույրը՝ Ծովինար Նազարյանը: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներն են փաստաբան Մուշեղ Շուշանյանը և իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում