Նախորդ շաբաթ` փետրվարի 14-18-ը ընկած ժամանակահատվածում ԿԲ-ն արտարժույթի գնման կամ վաճառքի որևէ գործարք չի իրականացրել: Սա երևում է ԿԲ-ի այսօրվա հրապարակման մեջ:
Նշենք, որ սրան նախորդող 2 շաբաթներին ևս ԿԲ-ն արտտարժույթի շուկայում որևէ գործարք չէր իրականացրել: Սակայն դրամի փոխարժեքը վերջին 3 շաբաթներին բավականին կայուն էր: 1 դոլարի միջին փոխարժեքը նախորդ երեք շաբաթներին տատանվել է 362-ից 366 դրամի շրջանակներում: