Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիան սպանվել է:
Այս եզրակացությանն է եկել վրացական խորհրդարանի` Գամսախուրդիայի մահվան հանգամանքները հետաքննող հանձնաժողովը, տեղեկացնում է Интерфакс-ը:
Հանձնաժողովի զեկույցը ներկայացվել է այսօր խորհրդարանի բյուրոյի նիստի ժամանակ: Այն կրում է խորհրդատվական բնույթ: Վաղը այն քննարկվելու է խորհրդարանի նիստի ժամանակ, ինչպես նաև ուղարկվելու է դատախազություն:
Կոմիտեն անհրաժեշտ է համարում հարցաքննել Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեին և մի շարք այլ պաշտոնատար անձանց:
Գամսախուրդիայի որդին, Կոնստանտին Գամսախուրդիան տեղեկացրել է, որ հոր մահվան քրեական գործը փակված չէ, սակայն 2004-ից հետո հետաքննական գործողություններ չեն կատարվել:
Մինչ վերջերս համարվում էր, որ Զվիադ Գամսախուրդիան ինքնասպան է եղել 1993թ. դեկտեմբերի 31-ին: Այս եզրահանգման էր եկել Վրաստանի գլխավոր դատախազությունը:
Նա նախագահ էր ընտրվել 1991-ին և պաշտոնանկ արվել 1992-ին ռազմական հեղաշրջման արդյունքում: