Ինչպես հաղորդում է CNN Turk հեռուստաալիքը, ցուցարարները գրավել են Տրիպոլիի միջազգային օդանավակայանը: Հեռուստաընկերության ուղիղ եթերում նշվել է, որ Թուրքիայից Տրիպոլի ժամանած օդանավը չի կարողացել վայրէջք կատարել, քանի որ օդանավակայանի շենքն ամբողջությամբ վերահսկվում է ցուցարարների կողմից:
Սակայն այդ լուրը չի հաստատվել BBC News-ի կողմից, որը նշելում է, թե օդանավերը դեռ կարողանում են մեկնել այդ օդանավակայանից: Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այս հարցով դիմել էր Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիին` բարձրացնելով Թուրքիայի քաղաքացիներին Լիբիայից տարհանելու հարցը: Քադաֆին հավաստիացրել էր, որ բոլոր ցանկացողները կարող են լքել Լիբիայի տարածքը:












































