Եվրամիության հատուկ ներկայացուցիչը Կովկասում` Փիթեր Սեմնեբին, Թբիլիսիում հանդիպել է այդ երկրի փոխարտգործնախարար Սերգի Կապանաձեի հետ. տեղեկացնում է Trend-ը:
Հանդիպմանը քննարկվել է տարածաշրջանում առկա անվտանգության խնդիրները: «Հատուկ ուշադրություն է դարձվել այդ անվտանգության ապահովման հարցում ԵՄ դերակատարությանը: Տեղի ունեցավ առարկայական զրույց, որի ընթացքում արծարծվեցին մեզ հետաքրքրող այլ հարցեր ևս»,- ասել է Սեմնեբին:
Նա շեշտել է, որ խոսք է եղել Վրաստանի օկուպացված տարածքների, ինչպես նաև այդ խնդրով Վրաստանին ԵՄ հնարավոր օժանդակության մասին: