Երեկ առավոտյան Երևանի բոլոր բենզալցակայաններում բենզինը թանկացավ: Ամենաշատ սպառվող «Ռեգուլյար» տեսակի մեկ լիտրի գինը 470 դրամից դարձավ 480: Նույնչափ թանկացան նաև բենզինի «Պրեմիում» և «Սուպեր» տեսակները:
Ըստ «Հայկական ժամանակ»-ի տեղեկությունների` բենզինի թանկացումը հիմնավորվում է երկու պատճառներով. նախ` փոքր-ինչ բարձրացել է այդ ապրանքի միջազգային գինը, երկրորդ` օրեցօր ավելի ու ավելի փոքրանում է բենզինի սպառման ներքին շուկան: