Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարարությունն ու Թուրքիայի Roketsan ընկերությունը ռեակտիվ հրթիռներ արտադրելու մասին պայմանագիր են ստորագրել. հաղորդում է Trend-ը:
Խոսքը 107 և 120 միլիմետրանոց հրթիռների արտադրության մասին է: Այլ մանրամասներ չեն նշվում:
Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացվող ռազմական արդյունաբերության IDEX-2011 ցուցահանդեսին ադրբեջանական պատվիրակությունը գլխավորում է պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը: Նա արդեն մի շարք հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների ռազմաարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ: