ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Ստեյնբերգը փետրվարի 24-ին Թբիլիսիից ժամանելու է Բաքու:
Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին տեղեկացրել են ԱՄն դեսպանատանը: Ադրբեջանում Ստեյնբերգի օրակարգի և հանդիպումների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Նշենք, որ փետրվարի 23-ին Ստեյնբերգը լինելու է Երևանում:
Անցած տարի Ադրբեջան էին այցելել ԱՄՆ վարչակազմի երկու բարձրաստիճան պաշտոնյաներ` պետքարտուղար Հիլլարի Քլինթոնն ու պաշտպանության քարտուղար Ռոբերտ Գեյթսը:







































