Monday, 08 06 2026
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ
22:10
Շվեդիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
«Սարգիս կասյանները» լեգիտիմացան. խորհրդարանն օգտագործելու են պետության դեմ սաբոտաժի համար
21:50
ԵՄ-ն պատրաստվում է հունիսին 9,1 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային
Լյուստրացիա կարողացանք անել, ընդդիմափոխություն՝ ոչ. մեր թիկունքում գործում էր հակառակորդը
21:30
Կոնգոյում Էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 500-ը
Ընտրակաշառք բաժանած ուժերը պատասխանատվություն են կրելու. մեծագույն հանցանք է գործվել

Ի՞նչ է ասելու ԱՄՆ-ն Սերժ Սարգսյանին

Հայաստանի արտգործնախարարությունը տեղեկություն է տարածել, որ փետրվարի 23-24-ը Հայաստանում կլինի ԱՄՆ փոխպետքարտուղարը` Ջեյմս Սթեյնբերգը: Սթեյնբերգի կարևորությունը հիշատակելու համար արժե ընդամենը նշել, որ երկու տարի առաջ, երբ նա մի քանի ժամով այցելել էր Հայաստան` տարածաշրջանային այցով, նրա ճեպազրույցը մամուլի ներկայացուցիչների համար կազմակերպվեց հենց նախագահի նստավայրում: Այլ կերպ ասած՝ պարզ է, թե ինչ կալիբրի այց է սպասվում Հայաստան:

Հետևաբար հարց է առաջանում՝ ի՞նչն է դրա պատճառը, եթե նկատի առնենք, որ դեռևս երկու շաբաթ առաջ Մյունխենի անվտանգության համաժողովում Սերժ Սարգսյանը հանդիպում ունեցավ Սթեյնբերգի անմիջական ղեկավարի` Հիլարի Քլինթոնի հետ: Ուրեմն ի՞նչն է պատճառը, որ Քլինթոնը Հայաստան է գործուղում իր առաջին տեղակալին: Արդյոք խոսելու կիսատ բանե՞ր են մնացել, թե՞ առաջացել են այսպես ասած նոր իրողություններ, կամ Հայաստանի իշխանությունը այս ընթացքում չի կատարել Քլինթոնի այցի ընթացքում ստանձնած որոշ պարտավորություններ: Հնարավոր են թե՛ այդ, թե՛ այլ տարբերակներ:

Մասնավորապես, բավական ուշագրավ է նաև այն, որ մարտի 5-ին Սոչիում տեղի է ունենալու Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական եռակողմ հանդիպումը՝ կապված Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի հետ: Ահա այդ ֆոնին էլ Սթեյնբերգի հայաստանյան այցը ուշագրավ է: Թե ինչը կարող է լինել դրա նպատակը՝ դժվար է ասել: Բայց եթե Ռուսաստանում այդ հանդիպումից առաջ ԱՄՆ շատ բարձրաստիճան դիվանագետը այցելում է Հայաստան, կնշանակի, որ նա կարծես թե ունի Հայաստանի իշխանությանն ասելու այլ բան, քան, ասենք, Ռուսաստանն է ասելու մարտի 5-ին:

Չի բացառվում նաև, որ Սթեյնբերգի այցի հիմնական շեշտը լինի ոչ թե Ղարաբաղի հարցը, այլ հայ-թուրքականը: Բանն այն է, որ վերջին շրջանում ԱՄՆ-ն բավական հստակ ազդակներ է հղում՝ կապված հայ-թուրքական հարաբերության գործընթացի վերաջերմացման հետ: ԱՄՆ-ին դա գուցե պետք է հերթական ապրիլի 24-ից առաջ համապատասխան մթնոլորտ ստեղծելու համար, որ նորից Օբամային հարմար առիթ լինի շրջանցելու «ցեղասպանություն» բառը:

Սակայն կասկած չկա, որ ինչ քայլեր էլ արվեն հայ-թուրքականի հարցում, դրանք, միևնույն է, այսպես թե այնպես, առնչություն ունենալու են ղարաբաղյան խնդրի հետ: Արժե հիշել, որ մոտ երկու շաբաթ առաջ ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Քրոուլին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն հայ-թուրքական գործընթացի համար աշխատելու է Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի հետ:

Ի դեպ, չի բացառվում նաև, որ Հայաստանի իշխանական ճամբարի վերջին «եռակցումները» կրում են հենց արտաքին քաղաքական ոլորտում այդ դինամիզմի հետ կապված սպասումների ազդեցությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում