Թունիսի ժամանակավոր կառավարությունը Սաուդյան Արաբիայից պահանջել է Թունիսի իրավապահներին հանձնել երկրից փախած և սաուդական Ջիդդա քաղաքում հանգրվանած, երկրի պաշտոնաթող նախագահ Զին Ալ-Աբիդին բեն Ալիին: Այս մասին հաղորդում է France Press գործակալությունը:
Փետրվարի 20-ին Թունիսի պետական հեռուստատեսությունը ցուցադրել է կադրեր, որտեղ պատկերված են Թունիսի մայրաքաղաքում նախագահական նստավայրի թաքստոցներում հայտնաբերված Բեն Ալիի հարստությունները` միլիոնավոր դոլարներ և եվրոներ, թանկարժեք ոսկյա զարդեր:
Թունիսի կառավարությունը նոր մեղադրանքներ է առաջադրել Զին Ալ-Աբիդին բեն Ալիին: Նրան և իր կողմնակիցներին մեղադրում են սպանություններ կազմակերպելու և բախումներ հրահրելու մեջ, որը հանգեցրել է բազմաթիվ զոհերի:











































