Կիրակի` փետրվարի 20-ին, ժամը 20.00-ի սահմաններում Վանաձորի Տիգրան Մեծի 1ա փողոցի բնակարանում սպանություն է տեղի ունեցել: 21-ամյա Տիգրան Գյուլբենկյանը կացնով սպանել է հորը` 51-ամյա Սերոժյա Գյուլբենկյանին:
Շրջանառվող լուրերի համաձայն, Տիգրանը հոգեկան շեղումներ է ունեցել ու 2006 թվականից հաշվառված է Լոռու մարզի նյարդահոգեբուժական դիսպանսերում։ Դեպքի առնչությամբ Վանաձորի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Մեր աղբյուրները փոխանցում են, սակայն, որ Տ. Գյուլբենկյանը դեռ չի ձերբակալավել, տանն է:
«Առաջին լրատվական»-ը սպանության մասին մանրամասներ կճշտի առավոտյան: