Երեկ Իրաքում նույնպես հազարավոր ցուցարարներ դուրս են եկել փողոց: Այս դեպքում մարդաշատ է եղել քրդական Սուլեյմանիա քաղաքում: Ըստ CNN-ի փոխանցած տվյալների` ոստիկանության հետ բախումների հետևանքով տուժել է 14 մարդ: Ցուցարարները փողոց են դուրս եկել` կառավարությունից պահանջելով քաղաքական բարեփոխումներ իրականացնել: Բացի այդ, նրանք պահանջել են, որպեսզի հետաքննություն անցկացվի ոստիակնության կողմից փետրվարի 17-ին ցուցարարների վրա կրակ բացելու փաստով, որի արդյունքում կային բազմաթիվ տուժածներ և սպանվածներ:
Բաղդադում նույնպես տեղի են ունեցել բազմահազարանոց ցույցեր: Այստեղ կանայք և երեխաները պահանջել են իրենց իրավունքների և ազատությունների ավելացում և հարգում:















































