Կրակովի օդանավակայանում Օսվենցիմից բերված 30 սանտիմետրանոց փշալարով ձերբակալված տարեց իտալացին խուսափել է պատժից, հաղորդում է Polskie Radio-ն:
Ոստիկանությունը պարզել է, որ զբոսաշրջիկը
փշալարը պոկել է ոչ թե հենց մահվան ճամբարում, այլ դրանից ոչ հեռու գտնվող տարածքից, որը չի հսկվում:
Բացի այդ՝ ոստիկաններն ուշադրություն են դարձրել զբոսաշրջիկի այն խոսքերին, որ իր հայրը մահացել է հենց այդ համակենտրոնացման ճամբարում: Արդյոք թույլատրել են իտալացուն այն իրեն հուշանվեր պահել, չի հաղորդվում:
Վերջին տարիներին հուշահամալիրը հաճախակի է տուժում զբոսաշրջիկների գործողություներից, որոնք այս կամ այն նկատառումներով փորձում են իրենց հետ ինչ-որ բան տանել թանգարանից: