Friday, 19 04 2024
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև

Քաղաքական դաշտը մաքրվեց

Փետրվարի 17-ին ՀՀ նախագահի նստավայրում ՀՀԿ, ԲՀԿ և Օրինաց երկիր կուսակցությունների ղեկավարները վերջապես ստորագրեցին այսպես կոչված «Քաղաքական կոալիցիայի հայտարարությունը»: Որո՞նք են, արդ, այդ հայտարարության կարևորագույն հատվածները, և ի՞նչ է դա իրենից ներկայացնում ընդհանրապես:

Այս փաստաթուղթը շատ կարևոր է նրանով, որ ամբողջությամբ մերկացնում է իշխանությունների ռազմավարությունը` կապված խորհրդարանական ու նախագահական ընտրությունների հետ: Բացի դա, այս փաստաթուղթը լուծում է ևս մեկ կարևոր խնդիր: Հիշեցնենք, որ այն սկսվում է հետևյալ կերպ. «Արդեն երեք տարի է Հայաստանի Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր» կուսակցությունները կազմել են քաղաքական կոալիցիա, որն իր վրա է վերցրել Հայաստանի Հանրապետության քաղաքական, տնտեսական, սոցիալական զարգացման պատասխանատվությունը»:

ՕԵԿ-ին և ԲՀԿ-ին ստիպելով ստորագրել այս փաստաթղթի տակ (իսկ որ դա եղել է ստիպողաբար, գոնե ԲՀԿ-ի դեպքում, վկայում են մինչև հայտարարության ստորագրումը տեղի ունեցած գործընթացները)` Սերժ Սարգսյանը ցանկանում էր ևս մեկ անգամ փաստել, որ վերջին երեք տարվա ընթացքում տեղի ունեցած քաղաքական, տնտեսական, սոցիալական ապօրինությունների պատասխանատուն միայն ինքն ու իր ղեկավարած կուսակցությունը չեն: Հայտնի փաստ է, որ ցանկացած հանցագործ ղեկավար իրեն ավելի հանգիստ է զգում, երբ ուրիշների հետ պատասխանատվություն է կիսում:

Հաջորդ կարևոր միտքը, որ առկա է փաստաթղթում, ձևակերպված է հետևյալ կերպ. «Նոր փոփոխություններին ընդառաջ` կոալիցիոն կուսակցությունները միասնական են և նպատակ չունեն գալիք խորհրդարանական ընտրություններում իրենց քաղաքական կշիռն ավելացնել միմյանց դեմ պայքար ծավալելու և կոալիցիայի ներսում ուժերի հարաբերակցությունը փոխելու հաշվին»: Ի՞նչ ասել կուզի այս պարբերությունը: Այստեղ է, որ բացահայտվում է Սերժ Սարգսյանի նոր ռազմավարությունը` կապված ընտրությունների հետ:

Հայտնի է, որ մինչ այսօր տեղի ունեցած բոլոր ընտրություններում իշխանությունները դրածո կուսակցությունների ու թեկնածուների միջոցով աշխատել են լղոզել քաղաքական դաշտը ու ընդդիմությունից ձայներ խլել` «բաժանիր, որ տիրես» սկզբունքով: 1998 թ նախագահականին այդ ֆունկցիան իր վրա էր վերցրել Վազգեն Մանուկյանը, 2003-ի նախագահականին ու 2004-ի խորհրդարանականին` Արտաշես Գեղամյանն ու իր «Ազգային միաբանություն» կուսակցությունը, 2008թ նախագահականին` Արթուր Բաղդասարյանը: Ենթադրվում էր, որ ապագա խորհրդարանական ընտրություններին նույն դերն են ստանձնելու իրենց արդեն ընդդիմություն հռչակած ՀՅԴ-ն, Տիգրան Կարապետյանի Ժողովրդական կուսակցությունը, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան»-ը, որը դեռ 2007-ի խորհրդարանականին հաջողացրել էր իր կողմ քաշել բողոքական էլեկտորատի մի մասին:

Սակայն փետրվարի 17-ին ստորագրված կոալիցիոն հայտարարությունը ցույց է տալիս, որ Սերժ Սարգսյանը որոշել է հրաժարվել նախկին ռազմավարությունից, ու այսուհետ ԲՀԿ-ն որևէ կերպ չի կարող ներկայանալ որպես ընդդիմություն ու ակնկալել ընդդիմադիր էլեկտորատի որոշակի հատվածի աջակցությունը: Տիգրան Կարապետյանի վերջին հանրահավաքի սակավամարդ լինելը ևս վկայում է սրա մասին, քանի որ հասկանալի է, որ նրա հրավիրած նախորդ հանրահավաքներում մարդկանց ներկայությունը ապահովում էին իշխանությունները:

Որո՞նք են, ուրեմն, այն պատճառները, որ ստիպել են Սերժ Սարգսյանին հրաժարվել իր կլանի սիրած ու փորձարկված մեթոդը կիրառելուց: Նախ և առաջ իշխանությունները երևի հասկացել են, որ ընդդիմադիր դաշտում ականներ տեղավորելով ու պսեևդոընդդիմադիր ուժերով ժողովրդին այլևս մոլորության մեջ գցել չեն կարող, քանի որ այսօրվա հասարակությունը ի զորու է տարբերակել սևը սպիտակից, ուստի այդ տեխնոլոգիայի կիրառումը արդյունավետ լինել չի կարող:

Երկրորդ պատճառը թերևս այն է, որ թեև և՛ ՀՀԿ-ն, և՛ ԲՀԿ-ն ավազակապետության հիմնասյուներն են, ու այդ իմաստով առանցքային հարցերում ունեն ընդհանուր շահ, սակայն ՏԻՄ ու հատկապես խորհրդարանական ընտրությունների ժամանակ դրանք գործել են առանձին` յուրաքանչյուրը առաջ տանելով իր շահը: Սա դասական իմաստով մրցակցություն չէր, այլ հանցավոր երկու խմբավորումների միջև գողական ռազբորկա` առավելագույն քանակով պաշտոններ ու խորհրդարանական աթոռներ ստանալու համար, ինչը սակայն որոշակի լարվածություն ու ճեղքեր էր առաջացնում ավազակապետական բուրգում:

Այժմ, երբ Սերժ Սարգսյանի դիրքերը շատ ավելի խոցելի են, նա հավանաբար վախեցել է, որ ապագա խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի ռազբորկաները կարող են լուրջ գլխացավանք դառնալ իր համար: Ընտրությունների ժամանակ ընդդիմադիր ՀԱԿ-ը, որ այս ընթացքում էլ ավելի է հզորացել, արդեն իսկ մեծ փորձանք է Սերժ Սարգսյանի գլխին, ու նրան այլ պրոբլեմներ պետք չեն: Առավել ևս, որ ԲՀԿ-ի հետևից պարբերաբար նշմարվում են Ռոբերտ Քոչարյանի ականջները:

Հասկանալով, որ ընդդիմադիր ականների միջոցով թուլացնել ՀԱԿ-ի դիրքերը չի կարող, Սերժ Սարգսյանը որոշել է միավորել ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի հանցավոր պոտենցիալը` ընտրությունների ժամանակ միասնական ճակատով ընդդիմության դեմ պայքարելու նպատակով: Այս քայլով Սերժ Սարգսյանը նվազեցնում է նաև Ռոբերտ Քոչարյանի ազդեցությունը ընտրական գործընթացի վրա` նրանից ըստ էության վերցնելով «Բարգավաճ Հայաստան»-ը ու նրան թողնելով ՀՅԴ-ի հույսին:

Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանին տվել է նաև ապագայում «չքցելու» երաշխիք: Երաշխիքը ձևակերպված է կոալիցիոն հայտարարության մեջ. կողմերը միմյանց հավաստիացնում են, որ նպատակ չունեն խորհրդարանական ընտրություններում իրենց քաղաքական կշիռն ավելացնել կոալիցիայի ներսում ուժերի հարաբերակցությունը փոխելու հաշվին: Այսինքն` Սերժ Սարգսյանը խորհրդարանում կուսակցությունների տոկոսային հարաբերության ստատուս քվո-ի պահպանման խոստում է տալիս, ուստի չի բացառվում, որ խորհրդարանական ընտրություններին իշխանությունները մասնակցեն դաշինքով, քանի որ ընդհանուր ցուցակով մասնակցելը տոկոսային հարաբերությունը պահպանելու հնարավորություն է տալիս:

Այս միտքն ինքնին հակաօրինական է և հակասահմանադրական, քանի որ Ազգային ժողովում կուսակցությունների տոկոսային հարաբերությունը պետք է որոշի ժողովուրդը` ազատ ու արդար ընտրությունների միջոցով, այլ ոչ թե կոալիցիոն կուսակցությունները` հայտարարությամբ:

Իսկ այն հանգամանքը, որ Գագիկ Ծառուկյանը համաձայնվել է բավարարվել այս երաշխիքով, ապացուցում է, որ նրա վրա լուրջ ճնշումներ են գործադրվել: Հակառակ դեպքում անհավատալի է, որ Գագիկ Ծառուկյանն այնքան միամիտ կարող էր գտնվել, որ հավատար իր խոստումները բազմիցս դրժած Սերժ Սարգսյանին:

Ըստ ամենայնի, շուտով մենք ականատեսը կլինենք Ռոբերտ Քոչարյանի հակագրոհին, քանի որ նա, իր «խասյաթի» համաձայն, չի կարողանալու զսպել ոչ իր էմոցիաները, ոչ էլ` չար լեզուն:

P.S. Հոդվածում չի քննարկվում Օրինաց երկիր կուսակցության և նրա ղեկավար Արթուր Բաղդասարյանի գործոնը, քանի որ այդ կուսակցությունն իր նախագահով հանդերձ 2008թ նախագահական ընտրություններից հետո իրեն այն աստիճան սպառեց, որ որևէ ազդեցություն քաղաքական դաշտի ու քաղաքական օրակարգի ձևավորման վրա ըստ էության չունի, իսկ կոալիցիոն հայտարարության ստորագրմանը մասնակցել է ընդամենը որպես ֆոն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում