Tuesday, 16 06 2026
Ադրբեջանը 2025 թվականին հատուկ պաշտպանական նշանակության ծրագրերի ֆինանսավորման համար հատկացրել է շուրջ 2.9 միլիարդ դոլար
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի խորհրդարանի անդամին է ներկայացրել հայկական արտադրատեսակները եվրոպական շուկայում տարածելու օրակարգը
12:10
Իրանական նավերը սկսել են տարանցումն ԱՄՆ շրջափակման գոտիով
Ֆրանսիային վերապահվում է եվրոպական անվտանգության ապահովման «լոկոմոտիվի դեր»
11:50
Իրանի և Ռուսաստանի ԿԲ ղեկավարները Մոսկվայում քննարկում են բանկային համագործակցությունը
Լոռու մարզում որոնվում են անհետ կորած երեխաներ
Ֆիդանը Մոսկվայում կհանդիպի նաև Պուտինի օգնականների հետ
Իսկ ո՞ւր է մեր ընդդիմությունը․ բացի կեղծիք տարածելուց ուրիշ արգումենտներ չունեն․ Ավանեսյան
Գազայում պաղեստինյան խմբավորումների զենքի ճակատագրի շուրջ առայժմ պայմանավորվածություն չկա. ՀԱՄԱՍ
Արարատի մարզի բնակիչները «Ուժեղ Հայաստան»-ից պահանջել են իրենց տալ ընտրակաշառք․ ՀԿԿ նոր գաղտնալսումը
10:50
Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնումը կտևի շաբաթներ. Financial Times
Մեր քաղաքացիներն այսօր միջնորդավորված են մասնակցում պետական պարտքի գնման գործընթացին․ ֆիննախ
10:30
Ուկրաինան հույս ունի, որ Իրանի համաձայնությունից հետո ԱՄՆ-ն կվերսկսի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ջանքերը
Այսպիսի ցուցանիշ ՀՀ-ում երբեք չի գրանցվել․ մարդկանց բարեկեցությունն աճում է․ ֆինանսների նախարար
10:10
ԱՄՆ-Իրան բանակցությունների 60 օրվա ընթացքում նավերը Հորմուզի նեղուցով կանցնեն անվճար. Վենս
Մեռնող Ռուսաստանում հայերը կորուստներ են կրում. մեծ հայրենադարձության ժամանակն է
Մոսկվան ենթարկվել է անօդաչուների զանգվածային հարձակման
09:40
Իտալիայում անցկացվում է 2026-ի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը
Իշխանության 30 տոկոսը օկուպացված է. կոլաբորացիոնիզմի դրոշ են բարձրացրել
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԱԷՄԳ-ն և ԱՄՆ-ն կօգնեն Իրանին ոչնչացնել բարձր հարստացված ուրանի պաշարները. Վենս
Թրամփը հայտարարում է Իրանի հետ գործարքի կնքման մասին, իսկ Իսրայելը փորձում է խափանել այն
08:50
ԱՄՆ-ում կործանված B-52 ռմբակոծիչում գտնվող բոլոր 8 անձինք զոհվել են
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Վենսը մանրամասներ է հայտնել Իրանի հետ համաձայնությունից, որը «նոր օր» կբացի Մերձավոր Արևելքի համար
Փորձի փոխանակում՝ COP17-ի անվտանգության ապահովման նպատակով․ ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել է ազգային աշխատաժողով
08:10
Թրամփը «կեղծ» է որակել Իրանին ԱՄՆ-ի կողմից նախատեսվող վճարումների մասին տեղեկությունները
Իսրայելի «ոսկեդարը փորձության է ենթարկվում»
07:50
Նավթի գները նվազել են – 15/06/26
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Մենք այսօր իշխանություն չունենք

«Առաջին լրատվականի» զրուցակիցն է արվեստագետ Գրիգոր Խաչատրյանը, ով այս տարի Վենետիկում ժամանակակից արվեստի 54-րդ բիենալեի մասնակիցներից է


– Պարոն Խաչատրյան, Դուք որպես ստեղծագործության նյութ` օգտագործում եք Ձեր մարմինը, անունը և այլն: Այս տարի Վենետիկի բիենալեում միաժամանակ երեք սերնդի ներկայացուցիչներ են, որոնցից մեկն էլ Դուք եք: Բիենալեին` իբրև ստեղծագործության նյութ նո՞ւյնն եք օգտագործելու, ինչ նախկինո՞ւմ:


– Բիենալեի համադրողների` Արմինե Անտիկյանի, Ռուբեն Արևշատյանի, Վարդան Ազատյանի, Նազարեթ Կարոյանի նախագիծը վերաբերում է արդիությունների ճգնաժամում ունիվերսալի ու եզակիի կոնֆլիկտին, որն այսօր աշխարհի ամենաակտուալ դիսկուրսներից մեկն է, ինչպես նշում են համադրողները: Ըստ այդմ` ընտրվել ենք Աստղիկ Մելքոնյան, Մհեր Ազատյան և ես: Մենք հատուկ աշխատանքներ չենք արել, պարզապես մեր աշխատանքները համապատասխանել են այդ կոնցեպտին: Ինձնից ընտրել են Պատահականությունների պլանավորման ազգային կենտրոնի ներկայացուցչի, այսինքն` իմ պաշտոնական հանդիպումները, ֆոտոփրֆորմանսները, որոնք սկսել եմ 2008-ից:


– Բիենալեն, սակայն, առաջին անգամ են ստանձնել Մշակույթի նախարարությունը, ինչպես նաև քաղաքական գործիչները: Սա ի՞նչ է, ակտուալ արվեստի նկատմամբ վերաբերմունքի փոփոխությո՞ւն:


– Կար անհանգստություն արվեստագետների, արվեստասերների և արվեստի քննադատների մոտ, թե ՆՓԱԿ-ից հետո Մշակույթի նախարարությունը ինչպես է շարունակելու Հայաստանի մասնակցությունը Վենետիկի բիենալեին, բայց քանի որ ես ընտրված արվեստագետներից եմ, առայժմ գոնե չեմ կարող ասել, որ ինչ-որ բան այնպես չէ` սուբյեկտիվորեն և հնարավորինս օբյեկտիվորեն: Համադրողների խումբը և կոմիսար Վիկտոր Մնացականյանն այսօր ջանքեր են ներդնում բիենալեին Հայաստանի լավագույն մասնակցության համար, միակ քաղաքական գործիչն էլ ես եմ, այն էլ` աշխատանքներում: Պետք է հուսալ, որ այս քայլը կունենա շարունակություն, որից հետո միայն կխոսենք փոփոխությունների մասին:


– Քանի որ Դուք գրեթե միշտ Ձեր ստեղծագործություններում առանցքային եք համարում իշխանության թեման, օգտագործում եք նրան բնորոշ ատրիբուտներ, զինվորական համազգեստ, կերած-խմած գործիչ և այլն, արդյո՞ք խնդիր չեղավ, ինչպե՞ս որոշեցին հենց Ձեզ ընդգրկել: Իշխանության մերկություն արդյո՞ք կցուցադրվի, թե՞…


– Ես պարզապես ընդունում եմ ոչ թե իշխանություն, այլ ծառայություն, որն անելու համար պետք է սիրես: Իմ վրա իշխանություն ունի նա, ով ինձ սիրում է, իսկ ավելի շատ իշխանություն ունի նա, ում ես եմ սիրում: Եվ կարծում եմ, որ դա բոլորի համար է այդպես, և հետևաբար ստացվում է, որ մենք այսօր իշխանություն չունենք: Իշխանություն ունենալու համար են ստում` ասելով` սիրում եմ իմ քաղաքը, հայրենիքը, ժողովրդին, մարդկանց և նրանց իրավունքները, բայց մենք գիտենք, որ իրենք այդ սերը չունեն, ունեն նյութական արժեքներ, ուժի վրա հիմնված իշխանություն, իսկ դու ունես այն, ինչ սիրում ես: Փողով, ուժով ձայներ առնելը ամեն հերթական ընտրություններում` դա ոչ այլ ինչ է, քան փողով սեր գնելը, բայց փողով սեր չես գնի, այլ կարող ես ընդհուպ մոտենալ: Չկա իշխանություն առանց սիրո, առանց սիրո իշխանությունը բռնապետական է: Թող չասեն ամեն տեղ էլ այդպես է, ես միանգամայն հնարավոր եմ համարում սիրո վրա հիմնված, ձևավորված իշխանության հնարավորությունը, դա ուտոպիա չէ: Շատ նման զուգահեռ է, նկատե՞լ եք, ամուսնական արարողությունը եկեղեցում, երբ խոսք են տալիս մեկ մեկու սիրել, հոգ տանել, և նախագահական երդումը: Ի՞նչ միջոցներով է նախագահը հասնում այդ երդման արարողությանը, ինչպե՞ս է պաշտպանվում ոստիկաններով, նրանցից ո՞ւմ առջև է երդվում` ձեռքը դրած Սահմանադրության և Ավետարանի վրա: Բռնամուսնություն և բռնաբարություն` ուրիշ ոչինչ, որի համար համապատասխան հոդված կա: Եվ եկեղեցին էլ կանգնած է կողքին` հեզություն, խոնարհություն քարոզելով, ապահարզան մերժելով: Չնայած իմ ոչ գաղտնի այս տեսակետին, առայժմ խնդիր չունեմ, նախարարությունը ընտրել է համադրողների խումբ, որոնք էլ ներկայացրել են նախագիծը, կոնցեպտը` հայերեն, ասենք, հղացք և արվեստագետներին: Մեր մտքերը, ցանկությունները, արարքներն, ըստ էության, զուրկ չեն անհայտի բացահայտման հանցավոր միտումնավորությունից, ինչը ճշմարտության որոնում է, որին մոտենալիս ռնգերդ ազատության հովով են լցվում և քիչ է մնում այդ գեղեցիկ ակնթարթը նստես ու քշես: Այդ որոնումների ճանապարհին թողած ամենաարժեքավոր հետքերը` զանազան գործերի տեսքով, առավել մոտեցածներն են ճշմարտությանը և հետևաբար գեղեցիկները: Ճշմարտության որոնման ընթացքը ալպինիստի գրոհ է, իսկ գեղեցիկի հետևից ընթացքը ուղղաթիռով գագաթին իջնելն է, հեշտությամբ, առանց ճանապարհն անցնելու, ինչն ամենակարևորն է, և ինքնասպանները խաղի կանոնները խախտողներ են, որ ուզում են մեզնից պահված անհայտը ժամ առաջ իմանալ: Իրականությունը իրական տեսնելու փորձերը մեզ մղում են ավելի ու ավելի ձերբազատվելու գոյություն ունեցող ձևակերպումներից, կլիշեներից, տերմիններից, որոնց քանակը ծածկում է իրականությունը, ինչպես զարդարանքների տակ տոնածառն է ծածկվում: Ժամանակակից արվեստագետի գործառույթը ավելի ու ավելի է կարևորվում մաքրելու, ազատելու, թոթափելու և ոչ էլի ինչ-որ բան ավելացնելու մեջ: Մերկացնել իրականությունը, ազատագրել նրան ավելորդ պաճուճանքներից, ահա թե ինչու են նկարիչները սիրում մերկությունը:


Իրականությունը թաքնված է իրերի, հագուստի, խոսքերի, մթնում կորած անհյուրընկալ սև պատերի ենթագիտակցական խորշերում, մենք փորձում ենք այն քողազերծել, անհայտը հայտնի դարձնել, անտեսանելին` տեսանելի, անշոշափելին` շոշափելի, անուշադրության մատնվածի վրա ուշադրություն հրավիրել, սա էլ իմ անուշադրություն կենտրոնի գործառույթն է, տաբուների հաղթահարման և նոր աշխարհայացքի ձևավորման համար:


– Իսկ ի՞նչ տաբուներ են դրանք և ի՞նչ նոր աշխարհայացքի մասին է խոսքը: Ի՞նչը պետք է մաքրել, ազատել, թոթափել:


– Նոր` այսօրվա համար իհարկե և իհարկե` մինչև վաղը, քանի որ վաղը լինելու է ուրիշ, և տաբուների հաղթահարումները հանգեցնելու են հերթական նոր աշխարհայացքի ձևավորման, ինչպես միշտ: Ամբողջ քաղաքակրթությունը տաբուների հաղթահարման պատմություն է: Չի կարելիների մի սարսափելի զանգված, հենված կրոնաբարոյահոգեբանախոհափիլիսոփայաավանդական պատկերացումների, արժեքների վրա, որոնք անհնար է թվարկել: Մարդու մեջ ի վերուստ դրված իմանալու, ճանաչելու, հասկանալու տենչը գիտության և արվեստի միջոցով գնալով մեզ ավելի ու ավելի է մոտեցնում բաց հասարակության կայացմանը, աշխարհը փոխվում է և այսօր արդեն արևելքն է սկսում թոթափվել անցյալից ժառանգած կարծրատիպերից: Առաջին հերթին պետք է ազատվել ուժի վրա հիմնված իշխանությունից և քննության ենթարկել բարու, չարի, գեղեցիկի ընդունված չափանիշները, որովհետև ցանկացած չափանիշ ուղղակի կամ անուղղակի թեկուզ ժամանակավոր, բայց պարտադրանք է և սահման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում