Իսպանական հեղինակավոր Marca պարբերականի հաղորդմամբ, առաջիկա ամռանը Մադրիդի «Ռեալ»-ը վաճառքի կհանի իր երկու կիսապաշտպաններին` Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստ Լասսանա Դիարային և Արգենտինայի հավաքականի հենակետային կիսապաշտպան Ֆերնանդո Գագոյին:
Թերթի պնդմամբ, «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նրանց փոխարեն ցանկանում է իր թիմի կազմում տեսնել «Յուվենթուս»-ի ֆուտբոլիստ Մուհամմեդ Սիսսոկոյին: