Թել-Ավիվի համալսարանի գիտնականները ` պրոֆեսոր Էհուդ Ղազիտը եւ նրա ղեկավարած խումբը` Բեն Գուրիոնի համալսարանի եւ Վայցմանի գիտական ինստիտուտի մասնագետները, ստեղծել են ամենաամուր օրգանական նյութը: Իր ամրությամբ այն չի զիջում պողպատի շատ տեսակների: Նյութը, որ ներկայացրել են մասնագետները, ունի 30 նանոմետրից մինչեւ 2 միկրոմետր տրամագիծ, պարունակում է սինթետիկ սպիտակուցային նյութեր:
Այդ նյութի ամրության աստիճանը կազմել է 275 գիգապասկալ: Համեմատության համար ասենք, որ պողպատի շատ տեսակների ամրության աստիճանը չի գերազանցում 200 գիգապասկալը: