Tuesday, 21 05 2024
Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններն ավարտվել են
Դիմումատուի կինը գողացել է տան ոսկյա զարդերը, 1 մլն 200 հազար դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի
Մայիսյան-Հացիկ ավտոճանապարհին բեռնատարը բախվել է գնացքին
Բարևելու հարցի շուրջ կռիվը շարունակվել է զենքերով․ 27-ամյա երիտասարդը մահացու վիրավորվել է
Ադրբեջանը միջամտում է Ֆրանսիայի ներքին գործերին. կլինի՞ «վճռական պատասխան»
Աշակերտները չեն միացել ակցիային,հնչել են հայհոյանքներ, սկսվել է ծեծկռտուք
Իրանի նախագահի մահվան հնարավոր շահառուները
Իրանը կմնա անսասան՝ ապակայունացում չի սպասվում
Արմավիրի ջրատարից դուրս է բերվել քաղաքացու դի
«Նոր պայմաններ կստեղծվեն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար»․ Էրդողան
23:30
Իրանում նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը կսկսվի մայիսի 28-ից
23:15
ԱՄՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանին նախագահի և ԱԳՆ ղեկավարի մահվան կապակցությամբ
23:00
Իրանում հայտնել են նախագահական արտահերթ ընտրությունների ամսաթիվը
22:45
Չինաստանը հայտարարել է, որ զենք չի տրամադրել Ուկրաինայի հակամարտության կողմերին
Իրանի նախկին արտգործնախարարը կարեւոր ակնարկ է արել
Իրանում փնտրում են նոր Ռայիսի. պահպանողական առաջին ֆիգուրի մահը վակուում է առաջացրել
Տարածաշրջանային թնջուկը բարդանում է. ինչ կփոխվի Ռայիսիից հետո
Քաղաքացին չգիտի ու՞ր տանի իր կոշտ թափոնը և շինաղբի մեծ մասը հայտնվում է Կորեայի ձորում
Արարատ Միրզոյանի ելույթը Վիեննայում միջազգային Միջուկային անվտանգության համաժողովին
21:30
Իրանի նախագահի վթարված ուղղաթիռի բոլոր ուղևորների մարմինները նույնականացվել են
ՀՀ առողջապահության նախարարը ցավակցել է Իրանի իր գործընկերոջն ու Իրանի ժողովրդին
ՀՀ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Կիրանց բնակավայրում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ
Փաշինյանը քննարկել է էականը. հարցեր ու պատասխաններ
20:50
Իրանի զոհված նախագահի հիշատակին Թեհրանում սգո ակցիա է իրականացվում
20:40
Լրատվամիջոցները հայտնել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի կործանման պատճառը
ՀՀ ԳԱԱ նախագահը զորակցություն է հայտնել Իրանի բարեկամ ժողովրդին
20:20
Անտոնիու Գուտերեշը ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին և կառավարությանը
20:10
Իրանը հանձնաժողով է ստեղծել երկրի նախագահի ուղղաթիռի վթարը հետաքննելու համար. ԶԼՄ-ներ
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հարցազրույց Գուրգեն Սիմոնյանի հետ

Հարևանի հարսը միշտ լավն է (տեսագրություն)

«Առաջին լրատվական»-ի «Սիրանկյուն» հաղորդաշարի հյուրն է դրամատուրգ, դերասանուհի Լիանա Անթառանյանը:

 -Լիանա´, արդեն երեք տարի է՝տեղափոխվել եք Հայաստան և արդեն երկու պիես եք հասցրել հանձնել հանդիսատեսի դատին: Շատ ստեղծագործողներ դժգոհում են, որ Հայաստանը ստեղծագործելու համար հարմար տարածք չէ, և խեղդվում են այս միջավայրում: Ձեզ մոտ արդյո՞ք ոգեշնչման աղբյուր է հանդիսանում Հայաստանում ապրելը և ստեղծագործելը:

 Ասեմ, որ երկու պիես և մեկ կինոսցենար եմ գրել, կինոսցենարն արդեն սեղանին է դրված, քննարկումներ են գնում, իսկ ինչ վերաբերում է Հայաստանում ստեղծագործական դաշտը ոգեշնչո՞ղ է, թե ոչ, եթե ստեղծագործող ես, ապա քեզ ամեն ինչ է ոգեշնչում, նույնիսկ բացասական երևույթները: Իմ պարագայում այդպես է եղել. 15 տարի ապրել եմ Մոսկվայում, և գնահատելով դրսի դրական կողմերը՝ բացասական երևույթները հոգու խորքում շատ ցավոտ եմ ընկալել, կուտակելով՝ ասելիք դարձրել: Իսկ ստեղծագործելու համար էլ որտե՞ղ, եթե ոչ Հայաստանում: Ինքս լոռեցի աղջիկ եմ և 10 տարեկանում Դեբեդի ափին առաջին բանաստեղծությունն եմ գրել: Այսինքն, իմ Լոռվա բնաշխարհն է ոգեշնչել ստեղծագործելու: Թեև այսօր տպագրած որևէ գիրք չունեմ, բայց արդեն հավաքում եմ: Ուսանողական տարիներին, երբ պատրաստվում էի ամուսանանալ, շատ եմ վառել իմ բանաստեղծություններից, մտածում էի՝ կարող է կարդա և խանդի իմ առաջին սիրուն… շատ եմ ափսոսում դրա համար:

 -Ի՞նչը ոգեշնչեց դրամատուգիայում էլի փորձեր կատարել, շատ ռեժիսորներ խոսում են այն մասին, որ հայ դրամատուրգիան ճգնաժամի մեջ է, որևէ արդի գործ բեմ չի բարձրանում: Արդյոք ծանո՞թ եք հայ դամատուրգիային և արդյոք, ըստ Ձեզ, այդ ճգնաժամը կա՞:

 -Իսկապես ճգնաժամը կա, բայց ես ճանաչում եմ ժամանակակից դրամատուրգների և չէի ասի, որ ճգնաժամը խորն է: Ընդհանրապես, ստեղծագործողներից միշտ դժգոհում են, քարկոծում, պարզապես ես այն բախտավորներից եմ, որ երկու պիես եմ գրել և երկուսն էլ անմիջապես բեմ են բարձրացել՝ իհարկե, Կարեն Ջանիբեկյանի շնորհիվ:

 -Ինչ-որ առումով Ձեր ճանապարհը հարթեց Կարեն Ջանիբեկյա՞նը:

 -Անշուշտ, սա չես կարող թաքցնել, սա ասեղ չէ, որ կարողանաս թաքցնել գրպանիդ մեջ: Այնուհանդերձ, ճգնաժամ կա, որովհետև ես ժամանակակից դրամաներ չեմ տեսնում: Վերջին հաշվով, կենցաղային դրամաներն են արտացոլում մեր կյանքը, և ինչպես Կարենն է ասում՝ մատիցս ծծած գործեր ես դեռևս չունեմ: Երբ դրամատուրգը խորանում է իր մասնագիտության մեջ, արդեն ոչ թե որակին, այլ քանակին է զարկ տալիս, տպագրվում են հատորներ, սկսում հաշվել իրենք քանի գործ ունեն, ես դրա հետևից ընկած չեմ:

 -Ունե՞ք որևէ պիես, որը պատրաստվում եք հանդիսատեսի դատին հանձնել:

 -Հիմա երրորդ գործն եմ գրում՝ «Վանա Կատու»-ն, իսկ «Սարերում կյանք կա» և «Անառակ դստեր վերադարձը» ներկայացումներն այսօր շատ ակտիվորեն Սունդուկյանի բեմահարթակից ցուցադրվում են, հանդիսատեսը պահանջ ունի: Մեկ-մեկ լսում եմ, որ ասում են՝ կյանքը առանց դրա էլ դառն է, ինչո՞ւ դրամաներ…վոդևիլայինը, սակայն, որևէ մեկին հետաքրքիր չէ:

 -Ասում են՝ «Անառակ դստեր վերադարձը» ինքնակենսագրական է, այդպե՞ս է:

 -Ինչ-որ տեղ՝այո´: Ասեմ, որ դրամատուրգը որքան էլ իր երևակայությանը զոռ տա, այնուհանդերձ, միշտ ինքը իրենից մի բան դնում է: Ի դեպ, ասեմ, որ  իմ ձեռագիրը տղամարդու ձեռագրի նման է, երբ իմ պիեսները կարդացել էին ինձ չճանաչելով, կարծել էին՝ տղամարդու գրած գործեր են: «Սարերում կյանք կա»-ն նույնպես ինքնակենսագրական է, հորս կյանքն է արտացոլված, իսկ «Անառակ դստեր վերադարձը» -ում որպես հերոսուհի կամ այնտեղ, բայց սա գեղարվեստական գործ է, և եթե ես վերցնեի միայն իմ կյանքը, դա ոչ մեկին հետաքրքիր չէ, և ասեկոսեների առիթ է հանդիսանում՝ մի՞թե ես ի վիճակի եմ ինձ անառակ անվանելու: Սա գեղարվեստական գործ է՝ այնքան խորը, այնքան կյանքից վերցրած, թե´ արտասահմանի և թե՛ ներսի կյանքից վերցրած, բայց սա գեղարվեստական գործ է, սա համընդհանուր երևույթ է: Այսինքն, մեր հանդիսատեսը նայում է, ամեն մեկը իրեն տեսնում է այնտեղ: Այ սա արդեն գեղարվեստական գործ է, ոչ թե ինքակենսագրական, բայց չեմ ժխտի, որ իմ մասնիկը կա:

 -Լիանա´, երեք տարի է՝ Հայատսանում եք: Այս տարիների ընթացքում մեր իրականության մեջ կա՞ն արդյոք խնդիրներ, որոնք կուզենայիք հանդիսատեսի դատին հանձնել, ի՞նչն է Ձեզ ավելի ցավ պատճառում, և ի՞նչը՝ ոգևորում:

 -Առաջին երկու գործերը, որոնք կուտակված են եղել իմ մեջ, ավելի շատ վեր են հանում մեր միգրացիայի և դրա հետ կապված խնդիրները, իսկ երրորդ գործի՝ «Վանա կատու»-ի մեջ, այս երեք տարվա ընթացքում Հայաստանի՝ իմ մեջ հավաքված խնդիրներն են, որոնք կուտակվել են, և ես ուզում եմ իմ ասելիքն ասել խնդրի վերաբերյալ: Սա պատրաստում եմ եղեռնի 100-ամյակի առթիվ, լավ բան չսպասեք, տխուր պատմություն է: Այն, որ եղեռն եղել է, դա ակնհայտ է, չենք կարող ժխտել, բայց ինչո՞ւ հենց մեզ՝ հայերիս հետ է եղել, դա չենք կարող ժխտել… ես աշխատում եմ վեր հանել հայի բնավորության գծերը:

 -Դուք միգրացիան բնավորության հե՞տ եք կապում:

 -Այո՛:

 -Սակայն այստեղ շատ ստեղծագործողներ են գնում, որովհետև այստեղ դաշտ չկա՝ ռեալիզացնելու սեփական ուժերը: Արդյոք դա բնավորությա՞ն խնդիրն է, թե՞ սոցիալական, մարդու իրավունքների ոտնահարման խնդիրներով է պայմանավորված:

 -Եթե ես երկար տարիներ դրսում ապրած չլինեի, կասեի, որ իրավիճակն է վատ՝ չնայած, որ 90-ականներին սոցիալական ծանր իրավիճակն էր, և սա ուրիշ խնդիր է: Երբ ես երեք տարի առաջ եկա, շատերի բնակարաններում համակարգիչ չկար, ինտերնետ չունեին, երբ ձեռք բերեցին այդ ամենը, սկսեցին ավելի դժգոհել, երբ մեքենա գնեցին, էլի դժգոհեցին, մատնացույց են անում և ասում՝ սա ունի, ես ոչ: Մենք շատ ենք սիրում դրսում ապրել: Այստեղ ինձ համար դժվարություններ կան, բայց ես համեմատության մեջ եմ դնում այս ամենը և տեսնում՝ ինչ խնդիրներ կան, հիմա ինձ ծեծեն, դուրս չեմ գա: Այսինքն, խնդիրներ ամեն տեղ էլ կան, բայց սա մեր ազգային տեսակն է, որ մենք շատ սիրում ենք դուրսը, հարևանի հարսը միշտ լավն է, նա ով փող ունի, ուրեմն գողացած է:

 -Կամայականությունների չեք բախվո՞ւմ մեր իրականության մեջ:

 -Գիտեք՝ ես այնքա՜ն դրական եմ լցված:

 -Գուցե, դեռ շատ երկար չե՞ք ապրում Հայաստանում:

 -Չէ՛, դա դրա հետ կապ չունի: Երբ ես առաջին գործն էի անում, գումար չունեի: Սակայն դերասանները պատրաստակամ են եղել: Մինչդեռ Մոսկվայում միմյանց նկատմամբ այդ հարգանքը, վստահությունը չկա:

 -Լիանա´, Դուք նշեցիք, որ Կարեն Ջանիբեկյանը Ձեզ շատ է օգնել կայացման ճանապարհին, սակայն շատերն այդպես էլ չեն կարողանում ռեալիզացնել, մնում են լուսանքից դուրս, չեն կարողանում գործերը բեմ բարձրացնել, գուցե Ձեզ համար ճանապարհը մի փոքր հեշտ է եղել, դրա համա՞ր են  խնդիրները հեշտ լուծելի թվում Ձեզ:

 -Իսկապես, Կարեն Ջանիբեկյանն ինձ շատ է օգնել,  բայց եթե ես, ինչպես Կարենն է սիրում ասել, չլինեի շնորհալի/ես ինձ միշտ քննադատում եմ և գիտեմ, որ ամեն ինչ լավ է ստացվելու/, այնուհանդերձ, եթե ես չլինեի շնորհալի, ուզում է Կարեն Ջանիբեկյանը իմ կողքին լիներ, կամ արտասահմանից մի հովանավոր, ոչինչ չէր  ստացվի:

 -Լիանա´, Դուք այսքան հաջողություններ նշեցիք, սակայն ինչո՞ւ եք հիմա նկարահանվում նաև սերիալում, երբ մեր իրականության մեջ ամենաքննադատվողն են, երբ Ձեր գործառույթը բոլորովին այլ էր:

 Ինքս էությամբ դասական մարդ եմ, բայց քանի որ արձակուրդի մեջ եմ, քանի որ սովորում եմ ռեժիսուրայի բաժնում, անցնում եմ դերասանի վարպետություն, անցնում եմ բեմական խոսք առարկան, ցանկացա տեսնել էկրանին, ինձ համար սա պրակտիկա է: Ջանիբեկյանը շատ դժգոհ է, որ զբաղվածությունս մեծացել է, բայց ընդամենը պրակտիկա ձեռք բերելու համար է: Ես ուզում եմ տեսնել ինձ էկրանին, որ իմ կիքսերը բռնեմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում