Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆին դժվարությամբ է հաջողում պահպանել վերահսկողությունը երկրում: Երեկ մենք հայտնել էինք, որ ցուցարարներին հաջողվել է ամբողջությամբ գրավել Ալ-Բայդա քաղաքը: Լիբիայում դադարեցվել է խորհրդարանի գործունեությունը, իսկ մյուս քաղաքներ մտցվում են տանկեր և զինտեխնիկա: Այս մասին հաղորդում է BBC-ին:
Իրավիճակը հատկապես բարդանում է Բենղազի քաղաքում, որտեղ արդեն մի քանի օր է շարունակվում են բախումները ցուցարարների և իրավապահների միջև: Քաղաքն ամբողջությամբ հոսանքազրկված է, փակ է տեղի օդանավակայանը, իսկ որոշ տվյալներով, այս քաղաքում էլ` Ալ-Բայդայի օրինակով զինվորականներն անցել են ցուցարարների կողմը:
Արդեն հաստատված են 40 մարդու զոհվելու մասին լուրերը: Ալ-Բայդա քաղաքում կատաղի ամբոխը կախաղան է հանել մի քանի ոստիկանի, իսկ քաղաքն ամբողջությամբ կառավարական ուժերի շրջափակման մեջ է:










































