Monday, 08 06 2026
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ
22:10
Շվեդիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
«Սարգիս կասյանները» լեգիտիմացան. խորհրդարանն օգտագործելու են պետության դեմ սաբոտաժի համար
21:50
ԵՄ-ն պատրաստվում է հունիսին 9,1 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային
Լյուստրացիա կարողացանք անել, ընդդիմափոխություն՝ ոչ. մեր թիկունքում գործում էր հակառակորդը
21:30
Կոնգոյում Էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 500-ը
Ընտրակաշառք բաժանած ուժերը պատասխանատվություն են կրելու. մեծագույն հանցանք է գործվել
Իսրայելը պատրաստ է Իրանի հետ պատերազմի վերսկսման
20:50
ՆԱՏՕ-ի կործանիչները խոցել են Լատվիայի օդային տարածքում հայտնված դրոնը
Որքա՞ն ձայն է ստացել ՔՊ-ն Երևանում
20:30
ԱՀԿ-ի ղեկավարը ժամանել է էբոլա վիրուսի տարածման երկիր համարվող Ուգանդա

Զարուհի Փոստանջյանին փորձում են պատժել եղբոր միջոցո՞վ

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբայրը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

«ՀՀ Ազգային ժողովի նախագահ պարոն Հովիկ Աբրահամյանին
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետ պարոն Գորիկ Հակոբյանին
«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ պարոն Րաֆֆի Հովհաննիսյանին
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար պարոն Ստյոպա Սաֆարյանին
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբայրը հանդես է եկել հայտարարությամբ, որը ստորև ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ տիկին Սիլվիա Զեհեին
ՀՀ-ում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար պարոն Սերգեյ Կապինոսին
ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար պարոն Ռաուլ դե Լուցենբերգե

Հայտարարություն

Ես` Տիգրան Փոստանջյանս, հանդիսանում եմ ՀՀ ԱԺ ՙԺառանգություն՚ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբայրը: Քույրս հայտնի է Հայաստանում իր ակտիվ քաղաքական և քաղաքացիական գործունեությամբ:

Ս.թ. փետրվարի 18-ին, ժամը 12:40-ին ինձ անծանոթ մի տղամարդ 010.27-86-42 հեռախոսահամարից զանգահարել է ձեռքիս հեռախոսահամարին` 091.43-74-22: Այդ հեռախոսազանգի ժամանակ նա բավականին անհանգստացած հայտնեց, որ ՙդատախազությունը կառավարության հետ միասին գլխիդ գործ են ուզում սարքել քրոջդ գործունեության պատճառով՚: Այդ անակնկալ տեղեկության մասին անմիջապես տեղեկացրեցի քրոջս և որոշեցինք հետ զանգահարել այդ մարդուն և փորձել պարզել` ով է այդ ինքը և ինչ նպատակով է նման լուր հայտնում ինձ: Զանգահարեցի նրան մեր տանը գտնվող 010.25-74-22 հեռախոսահամարից և նրա հետ պայմանավարվեցինք հանդիպել Կոմիտասի սկզբնամասում գտնվող ցայտաղբյուրների մոտ: Ես պայմանավորված ժամին եկա այդ վայր, երկար սպասեցի նրան, սակայն նա այդպես էլ չեկավ: Չի բացառված, որ մեր հեռախոսային խոսակցությունները լսվել են գաղտնի ծառայությունների կողմից, որոնք և խափանել են նրա գալը:
Դրանից մի քանի ժամ անց ինձ տեղեկացրեցին, որ ՙԱ1պլյուս՚ ինտերնետային կայք էջում ՀՀ դատախազության կողմից պաշտոնական հայտարարություն է տեղադրված, որը վերաբերում է ինձ: Ես նայեցի ՀՀ դատախազության կայքը և պարզվեց, որ իրոք, տեղադրված է հետևյալ բովանդակությամբ հաղորդագրություն.

«ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է թիվ 61201111 քրեական գործը` պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ:

Նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երեւան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի կոմունալ տնտեսության եւ բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի առաջատար մասնագետ Տիգրան Փոստանջյանը պահանջել եւ ապօրինի ստացել է վարձատրություն:

Մասնավորապես` Տ. Փոստանջյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայող, ապօրինի շինարարությանը չխոչընդոտելու, օրենքով սահմանված կարգով այն չդադարեցնելու, կանխարգելելու ուղղությամբ միջոցներ չձեռնարկելու, այդ մասին իրավասու մարմիններին չհայտնելու համար Հ. Ս.-ից 2010թ. սեպտեմբերին պահանջել եւ ստացել է 100 000 դրամ վարձատրություն: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդված 1-ին մասով»:

Հատկանշական է այն փաստը, որ իմ նկատմամբ հարուցվել է քրեական գործ` առանց նախապես ինձանից բացատրություններ ստանալու կամ որևէ այլ կերպ իմ տեսակետը լսելու:

Տեղի ունեցածը ինձ հիմք է տալիս հայտարարելու, որ ուժային կառույցների միջոցով հետապնդումներ են սկսվել Զարուհու դեմ և առաջին «զոհերից» մեկը որոշված է դարձնել ինձ: Մտավախություն ունեմ նաև, որ հետապնդումներ սկսվեն մեր մյուս հարազատների և Զարուհու ընտանիքի նկատմամբ, ընդ որում, հիմքեր կան մտածելու, որ հետապնդումները կրեն ցանկացած բնույթ, ընդհուպ մինչև ֆիզիկական հաշվեհարդարի տեսքով:

Լինելով Փոստանջյանների ընտանիքի անդամ` տեղյակ եմ, որ այս տարիների ընթացքում փորձել են տարբեր միջոցներով Զարուհուն և նրա ընտանիքի անդամներին ահաբեկել, սակայն տարբեր ուրիշ ճանապարհներով չհասնելով ՙբաղձալի՚ արդյունքին, այն է` կոտրել Զարուհի Փոստանջյանի կամքը և ստիպել նրան գրավել հարմարվողական դիրք, դիմել են հերթական պրովոկացիայի:
Նաև շատ լուրջ մտավախություն ունեմ, որ ինձ զանգահարած քաղաքացուն, ով տեղյակ է իմ դեմ թխվող քրեական գործի իրական դրդապատճառների մասին, ինձ զանգահարելուց հետո վտանգ կսպառնա: Չի բացառված, որ նա իր հերթին դառնա այս մեծ խաղի «զոհը»:

Դիմելով Ձեզ’ ակնկալում եմ, որ Ձեր լիազորությունների շրջանակներում միջոցներ կձեռնարկեք ինձ և այդ անձին իշխանությունների սադրանքներից ու ճնշումներից, իսկ Փոստանջյանների ընտանիքին քաղաքական հաշվեհարդարից պաշտպանելու գործում: Խնդրում եմ Ձեր անհապաղ միջամտությունը:

Տիգրան Փոստանջյան
18.02.11թ.»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում