Վրաստանի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Գիվի Թարգամաձեն հայտարարել է ,որ Վրաստանի երբեք զենք չի գնել ԱՄՆ-ից, տեղեկացնում է Грузия-online-ը: Նա մեկնաբանել է տարածված տեղեկությունները , որ ԱՄՆ-ում հետաքննություն է սկսվել ՆԱՏՕ-ական սպառազինությունների պնդրի շուրջ:
«Չեմ հասկանում, թե զենքի ինչ գնումների մասին կարող է խոսք լինել: ԱՄՆ-ից գնումներ երբեք տեղի չեն ունեցել, եթե հաշվի չառնենք այն M4-երը, որոնք ամերիկացիները նվիրել են մեզ», ասել է Թարգամաձեն:
Անցած տարվա ամռանը սկանդալ էր ծագել ՆԱՏՕ-ական սպառազինությունների առաքումների շուրջ: ԱՄՆ-ում 22 զինվորական և բարձրաստիճան պաշտոնյա էր ձերբակալվել, իսկ վրացական կողմը ակտիվորեն համագործակցել էր հետաքննության հետ: