Wednesday, 10 06 2026
15:30
Չինաստանը և Հյուսիսային Կորեան կարևոր համաձայնությունների են հասել Փհենյանում. Սի Ծինփին
Անհասկանալի և անընդունելի է․ Զախարովան՝ հայաստանյան ընդդիմադիրների «հալածանքների» մասին
15:10
Իրանն ու ԱՄՆ-ը մոտ են մեծ միջուկային գործարքին. մանրամասներ
Ղազախստանը սահմանադրությամբ փակել է Նազարբաևի դարաշրջանը
14:50
Իրանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել իրենց տարածքները չտրամադրել ԱՄՆ-ի հարձակումների համար
Նպատակը՝ պառակտում մտցնելն է․ ըստ Զախարովայի՝ ԵՄ-ն փորձում էր վերահսկել ՀՀ-ում ընտրական ցիկլը
14:30
Իրանի զինված ուժերը գրոհել են տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնող 21 օբյեկտի վրա
Չունենք որևէ դեպք, երբ առանց դատարանի թույլտվության՝ ՀԿԿ-ն իրականացրել է գաղտնալսում․ Նահապետյան
14:10
Մոսկվան և Կիևը փոխադարձ հարվածներ են հասցրել. Ուկրաինայում կան վիրավորներ
ՀԿԿ նախագահը խոստանում է նոր բացահայտումներ, խուզարկություններ, ձերբակալություններ, հետապնդումներ
13:50
Այս տարի Հայաստանում կանխատեսվում է ՀՆԱ-ի շուրջ 5.25% աճ. ԱՄՀ
Եթե կա արձանագրություն, ձայների փոշիացում լինել չի կարող․ ԿԸՀ նախագահը՝ ընտրությունների մասին
«Ռոսսելխոզնադզոր»-ը ամսական մոնիտորինգ է անցկացնում հայկական արտադրանքի նկատմամբ
Ձայների վերահաշվարկի պատշաճ դիմում շատ քիչ ենք ստացել․ ԿԸՀ նախագահ
Շնորհավորական ուղերձ Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ
Ընդդիմության համար շահեկան է բոլոր քրեական գործերը պիտակավորել քաղաքական հետապնդում անունով․ Գալյան
12:50
Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը
Ընտրակեղծարարության հետ պայքարը կապ չունի ԿԸՀ-ի, ընտրական համակարգի հետ․ Հովակիմյանը՝ Նազարյանին
12:30
Արաղչին թուրք և սաուդցի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները
Քրեական օրենսգիրքը խախտող քաղաքական ուժը չպե՞տք է որևէ պատասխանատվություն կրի․ Նազարյանը՝ Գալյանին
12:10
Ֆիլիպինների հարավում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 45-ի
Ռուսաստանը Միացյալ Նահանգներին «միջուկային» վերջնագիր է ներկայացրել
11:50
Իրանը նախազգուշացրել է ագրեսիայի կրկնվելու դեպքում ԱՄՆ-ի թիրախներին ավելի լայնածավալ հարվածներ հասցնելու մասին
Մանդատ չվերցնելը որևէ բան չի փոխելու Սիմոնյանը՝ ընդդիմությանը
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի մարզպետին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագիծը
Ինչո՞վ է պայմանավորված 2025-ին Արդարադատության նախարարության ծախսերի զգալի աճը․ Գալյանի զեկույցը
11:10
Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ
ԱԺ-ում դժվարություններից ընդդիմությունը պետք է վախենա, ոչ թե մենք․ Ալխաս Ղազարյան
10:50
Թրամփը հավատում է Թեհրանի հետ համաձայնագրի հնարավորությանը՝ չնայած նոր փոխադարձ հարվածներին
2025-ին մերժվել են 805 անձանց ՀՀ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ դիմումները. Պողոսյան

Չեն թողել Լեռնապատի գյուղապետի քրգործը կարի

Հավաստի աղբյուրները «Ժամանակ»-ին փոխանցում են, որ ՀՀ գլխավոր դատախազությունը թույլ չի տվել Գուգարքի բաժնի քննչական բաժնի քննիչին` կարել Լեռնապատի գյուղապետ Վանո Եղիազարյանի դեմ հարուցված, 11 միլիոն դրամ յուրացնելու մասին 12 հատորանոց քրեական գործը և պահանջել է այն:

Դրա համար հավանաբար հիմք են հանդիսացել մամուլում հայտնված այն հրապարակումները, որոնցում լեռնապատցիները հիմնավոր կասկած են հայտնել գյուղապետի նկատմամբ իշխանական վերնախավի որոշ անձանց կողմից հովանավորչություն իրականացնելու և նախաքննության վրա ազդելու մասին:
Հիշեցնենք, որ գյուղապետը, ում լիազորությունները չէին կասեցվել քրեական գործի հարուցումից հետո, ճնշումներ էր սկսել վերոնշյալ քրեական գործի շրջանակներում իր դեմ ցուցմունք տված համագյուղացիների նկատմամբ և դատական կարգով նրանցից ինչ-ինչ փոխհատուցումներ պահանջել ու պահանջում: Բացի դա, քննչական մարմնի մոտ գնացած գյուղացիներն ականատես էին եղել, թե ինչպես է գյուղապետը իր ծառայողական մեքենայով քննիչի մոտ բերում անճար որոշ գյուղացիների և փոխել տալիս իր դեմ նախկինում տված նրանց ցուցմունքները: Ու չնայած ականատես գյուղացիներն անմիջապես բարձրաձայնել էին այդ մասին` նշելով, որ մարզի իշխանական վերնախավի ու նաև ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնյաներից մեկի կողմից հովանավորչություն է իրականացվում, ինչի արդյունքում քրգործը կարող է փակվել, լեռնապատցիներն էլ` տուժեն, իշխանական մարմինների կողմից սկզբում մնացել էր անարձագանք: Սակայն երբ հրապարակվեց հիմնավոր կասկած հարուցող (հովանավորչության մասին) մեկ այլ տեղեկատվություն, ըստ որի Լեռնապատի գյուղապետը գյուղապետարանից էր կազմակերպել ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության պետ Արմեն Աշրաֆյանի հանգուցյալ քրոջ թաղման արարողությունը, ՀՀ գլխավոր դատախազությունը սկսեց տեղից շարժվել` պահանջեց քրեական գործը:
Կարելի է ենթադրել, որ գործի նկատմամբ դատախազական վերահսկողություն է սկսվել. այժմ, գործը պահանջած դատախազը նյութերին և գործի ընթացքին ծանոթանալուց հետո պետք է որևէ որոշում ընդունի: Դրա բովանդակությամբ պայմանավորված` տեսանելի կլինի գործի հետագա ընթացքը. կամ այն կուղարկի Գուգարքի բաժնի նույն քննիչի մոտ` որոշակի հանձնարարականներով, կամ կուղարկի նույն բաժնի այլ քննիչի մոտ, կամ ընդհանրապես կվերցնի ու կհանձնի ոստիկանության գլխավոր քննչական վարչություն, որպեսզի մարզային վերնախավի կողմից նախաքննության ընթացքը սխալ հունով տանելու հնարավորությունը եթե չվերանա էլ, ապա գոնե սահմանափակվի: Թե ինչ կտա նման շրջադարձը` ցույց կտա ժամանակը և կլուսաբանի «Ժամանակ»-ը:

Է.Մ. , «Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում