ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ ԱՄՆ քաղաքականությունը ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում կլինի ավելի «բալանսավորված, գործելիս` ավելի ճկուն եւ աշխարհագրորեն` ավելի ապակենտրոնացված»: Նա ավելացրել է, որ Պենտագոնը հիմա փոփոխության է ենթարկում ԱՄՆ ռազմական դոկտրինը: Այս փոփոխությունների արդյունքում կմշակվի մի ծրագիր, որով կապահովվի ԱՄՆ ներկայության շարունակականությունը այդ տարածաշրջանում: «Մեր ռազմական ներկայությունը պետք է փոփոխվի, որպեսզի համապատասխանի ներկայիս իրավիճակին աշխարհում»,- ասել է Քլինթոնը: Նա նշել է, որ բացի Սինգապուրում ռազմածովային ուժերի ավելացման ծրագրից` նախատեսվում է նաեւ ավելի սերտ համագործակցություն Ֆիլիպինների եւ Թաիլանդի հետ` աջակցելով նրանց ավելի արդյունավետ պայքարելու ահաբեկչության դեմ, ինչպես նաեւ Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի հետ ռազմական համագործակցության նոր պայմանների մասին: Մինչեւ նոյեմբերի 8-ը ԱՄՆ պետքարտուղարը կայցելի Վիետնամ, Կամբոջա, Մալայզիա, Պապուա-Նոր-Գվինեա, Նոր Զելանդիա եւ Ավստրալիա: