Եվրախմբի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը խոստովանել է, որ առաջվա նման պահպանվում է Հունաստանի՝ եվրագոտուց դուրս գալու հավանականությունը: Այս մասին նա հայտարարել է գերմանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում, գրում է «Ռոսբալտ»-ը:
Ամեն դեպքում, Յունկերը կարծիք է հայտնել, որ նման բան չի պատահի, սակայն եթե պատահի, ապա ոչ շուտ, քան այս տարվա աշնան վերջը: Նա նաև ընդգծել է, որ եվրագոտուց Հունաստանի դուրս գալը ծայրահեղ անցանկալի է և կապված է մի շարք լուրջ ռիսկերի հետ: