Լոնդոն-2012 Օլիմպիական խաղերի ծովափնյա վոլեյբոլի կիսաեզրափակչի երկրորդ խաղում ԱՄՆ-ն ներկայացնող Քեսի/Ռոս զույգը, հաղթելով բրազիլացիներ Լարիսա/Ժուլիանա զույգին, դուրս եկավ եզրափակիչ:
Հարավամերիկացիները վստահ հաղթանակ տարան առաջին սեթում, սակայն, այնուամենայնիվ, հաջողությունը ամերիկուհիների կողմն էր. հաջորդ երկու սեթերում հաղթելով՝ նրանք դուրս եկան Լոնդոն-2012 Օլիմպիադայի եզրափակիչ:
Եզրափակչում ԱՄՆ-ի մրցակիցները կլինեն իրենց հայրենակիցները՝ Մեր-Տրիներ/Ուոլշ զույգը:
Կեսի/Ռոս – Լարիսա/Ժուլիանա – 2-1 (15:21, 21:19, 15:12)







































