Սպիտակ տունը հերքել է լրատվամիջոցների տարածած այն լուրերը, թե ԿՀՎ ղեկավար Դեյվիդ Պետրեուսը կարող է Հանրապետական կուսակցությունից առաջադրվել փոխնախագահի պաշտոնում:
Այն մասին, որ Պետրեուսը կարող է միանալ նախագահի թեկնածու Միթ Ռոմնիին առաջիկա ընտրությունների ժամանակ` հաղոդել է Drudge Report պարբերականը: Ըստ պարբերականի աղբյուրի՝ նման կարծիք է հայտնել Բարաք Օբաման զրույցներից մեկի ժամանակ:
Ինչպես նաև, Ռոմնին և Պետրեուսը գաղտնի հանդիպել են Նյու Գեմպշիր նահանգում:
«Ես միանշանակ վստահությամբ կարող եմ ասել, որ նախագահը նման ենթադրություն չէր կարող անել»,- ասել է Սպիտակ տան մամլո քարտուղար Քարնին:
Ո՛չ Ռոմնիի շտաբը, ո՛չ էլ անձամբ Պետրեուսը չեն մեկնաբանել լրատվամիջոցների տարածած լուրը:











































