Գրոհայինները, որոնք պայքար են մղում Սիրիայի իշխանությունների դեմ, երեքշաբթի հարձակվել են Հոմս քաղաքից հարավ գտնվող էլեկտրաընկերության աշխատակիցների հանրակացարանի վրա և սպանել են 16 մարդու` հիմնականում ալավիտների և քրիստոնյաների:
Ծայրահեղականները մտել են շենք և անկարգ կրակ են բացել` սպանելով վեց ալավիտների, վեց քրիստոնյաների և չորս սյունիների:
Բացի սիրիացիներից՝ բնակելի այդ շենքում բնակվում են Իրանի, Ճապոնիայի և այլ երկրների քաղաքացիներ, սակայն սպանվել են միայն սիրիացիներ:









































