Ամերիկուհի թենիսիստ Սերենա Ուիլյամսը հայտարարել է, որ այժմ ինքը ցանկություն ունի մասնակցել 2016 թվականին կայանալիք Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերին:
«Ես հիմա պլանավորում եմ մասնակցել 2016 թվականին կայանալիք Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիադային, համենայն դեպս, եթե որևէ արտառոց բան տեղի չունենա: Երբ ես զգամ, որ այլևս չեմ կարող լինել վերևում, այդ ժամանակ կդադարեմ թենիսով զբաղվել: Ես հոգնածություն չեմ զգում. վայելում եմ խաղը»,- ասել է Ուիլյամսը:









































