Ճապոնական «Ֆուկուսիմա 1» ատոմակայնի TEPCO օպերատոր-ընկերությունը հրապարակել է մի տեսագրություն, որում ֆիքսված են ատոմակայանի վթարի հետևանքները չեզոքացնլու աշխարանքները, հաղորդում է BBC-ն:
Հրապարակված տեսանյութը 150 ժամանոց տեսագրութան մի մասն է, որը նկարահանվել է 2011թ. մարտի 11-ից (երկրաշարժի և դրան հաջորդած ցունամիի օրը) մինչև մարտի 16-ը: Տեսանյութում երևում է, որ ատոմակայանի աշխատակիցները փորձում են գնահատել արտակարգ իրավիճակի մասշտաբները և կատարվածի մասին զեկուցում են ղեկավարությանը:
BBC-ն հաղորդում է, որ սկզբնապես TEPCO-ն հրաժարվում էր հրապարակել այդ տեսագրությունը: Դա հնարավոր է դարձել միայն ընկերության ղեկավարության մեջ փոփոխություններից հետո: Ձայնային ուղեկցության մեծ մասը նախկինի պես չի հրապարակվել: Բացի այդ, ընկերությունում հայտարարել են, որ ձայնագրությունը խմբագրվել է՝ ընկերության որոշ աշխատակիցների գաղտնի պահելու համար:
Հիշեցնենք, որ 2011թ. մարտի 11-ին «Ֆուկուսիմա 1» ատոմակայանում տեղի ունեցած վթարի հետևանքով տեղի ունեցավ ռադիացիայի արտահոսք: Այդ պատճառով TEPCO-ն բազմիցս քննադատությունների է ենթարկվել վթարի չեզոքացման ժամանակ աշխատանքները կազմակերպելու համար:







































