Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայությունն արձագանքել է օգոստոսի 6-ին ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Ներկայացուցիչների պալատի կողմից Ներկայացուցիչների պալատի անդամ Ջոնաթան Հեչթի հեղինակած բանաձևի ընդունմանը, որում ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին կոչ է արվում սատարել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումն ու ժողովրդավար անկախությունը.
«Քաղաքական առանձին գործիչների կարծիքները, ինչպես նաև առանձին նահանգների բանաձևերն ազդեցություն չեն ունենում Լեռնային Ղարաբաղի և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նկատմամբ ԱՄՆ-ի ունեցած դիրքորոշման հետ: ԱՄՆ-ն, ինչպես և աշխարհի մյուս երկրների մեծամասնությունը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
ԱՄՆ հայ համայնքի ֆինանսական աջակցությունը վայելող ամերիկացի քաղաքական մի շարք գործիչներ գործում են՝ ելնելով սեփական շահերից: Մասաչուսեթսում ընդունված բանաձևը այդ ամենի հերթական օրինակն է»:








































