Յամայկացի հայտնի վազորդը, աշխարհի ամենաարագ մարդը՝ Ուսեյն Բոլտը, ուզում է հրավեր ստանալ «Մանչեսթեր Յունայթեդ»-ից: Այս մասին անձամբ Բոլտն է հայտնել բրիտանական մամուլին:
«Մարդիկ մտածում են, թե ես կատակում եմ, բայց ոˊչ. ես միանգամայն լուրջ եմ ասում: Եթե ինձ զանգահարի Ֆերգյուսոնն ու ասի՝ «Լավ, դու գալիս ես մեզ մոտ», ես պարզապես չեմ կարող հրաժարվել: Ես չէի խոսի այս մասին, եթե չիմանայի, որ բավարար լավ չէ: Ես ևս մի քանի օր եմ մնալու Մեծ Բրիտանիայում: Եթե Ֆերգյուսոնն ուզենա ինձ վերցնել իր թիմ, ապա նա գիտի՝ ինչպես ինձ գտնի»,- ասել է աշխարհահռչակ վազորդը:






































